Երթին մասնակից ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, որը նախօերին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս տոնը ներկա դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ անկախ գործող իշխանությունների մանիպուլյացիաներից, հայ ժողովուրդն իրականությունը ժամանակին ճիշտ ըմբռնելու և համահունչ գործելու է:
X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ այս մասին նշել է Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին՝ հավելելով, որ իրենց տեսանկյունից տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել:
Թեև ամերիկյան հարվածները այս պահի դրությամբ կարծես թե առավելապես խորհրդանշական են, սակայն անհերքելի է մնում այն փաստը, որ մեր հարևանությամբ, ավելին` մեր հարևան ու դաշնակից երկրի դեմ մեծ պատերազմ է: ԱՄՆ ներգրավվածությամբ այն ստանում է բոլորովին այլ` աննախադեպ մեծ մասշտաբներ և ունակ է վերածվել ընդհուպ մինչև միջուկայինի:
«Ես խորապես անհանգստացած եմ, որ Միացյալ Նահանգներն այսօր ուժ է կիրառել Իրանի դեմ։ Սա վտանգավոր սրացում է մի տարածաշրջանում, որն արդեն իսկ գտնվում է փլուզման եզրին, և դա ուղղակի սպառնալիք է միջազգային խաղաղության և անվտանգության համար», – ասվում է Գուտերեշի հայտարարության մեջ։
«Անհնար է փոխկապակցվածություն չտեսնել: Շաբաթներ առաջ Փաշազադեն հայտարարեց, որ Էջմիածինն իրենց պատմական տարածքն է, և այլն, ու դրանից մի քանի օր անց Փաշինյանը սկսեց իր արշավը Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ»,- նշեց նա՝ հավելելով, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում, վերաբերում է բոլորին, որովհետև Փաշինյանը դուրս է եկել Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու, պետականության և մեր բոլոր ազգային արժեքների դեմ:
«Ոչ ոքի չի հաջողվելու ներքին պառակտումներ մտցնել եկեղեցու ներսում, որովհետև թե՛ կուսակրոն, թե՛ ամուսնացյալ հոգևորականները միաբան են, և էժան մանիպուլյացիաները չեն աշխատելու»,–ասաց նա։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դիտարկմամբ՝ իրավիճակը, որն այսօր ստեղծվել է երկրում, իշխանությունը զավթած խմբակի վարքագծի արդյունքում է, ովքեր ամենավերջին սրբապղծության արդյունքում պատրաստ են հասնել իրենց նպատակին։
#ՀԻՄԱ. ԲԱԶՄԱՄԱՐԴ ԵՐԹ` ԴԵՊԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ. #ՈՒՂԻՂ
Թեհրանը կոչ է արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդի շտապ նիստ անցկացնել՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի իրանական միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածներից հետո։ Այս մասին ասվում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
«Արթուն ենք» շարժման անդամ Նարեկ Մալյանը շեշտում է՝ հունիսի 22-ը համարվում է Հայ Առաքելական եկեղեցու ծննդյան օրը, հետևաբար՝ հետևելով Մասիսի համայնքապետ, իմպիչմենտի գործընթացով վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի կոչին, որոշել են մասնակցել «Զվարթնոց» տաճարից մեկնարկած երթին դեպի Մայր Աթոռ՝ ի պաշտպանություն Առաքելական եկեղեցու։
«Այս տոնը մայր տաճարի հիմնադրության մասին է, որի հիմքը դրվել է 301 թվականին և ավարտվել 303 թվականին՝ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով և Տրդատ արքայի անմիջական մասնակցությամբ։ Ըստ պատմիչի, Տրդատ արքան Արարատից մեծ քարեր շալակած բերել ու հիմնադրել է Սուրբ Էջմիածինը, իսկ Աշխեն թագուհին իր փեշի մեջ լցրած հողեր էր բերել ու լցրել տաճարի հիմքերին»,- այս մասին Մայր Տաճարի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ խոսելով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի խորհրդի մասին, որը նշվում է այսօր։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Թրամփը չսպասեց անգամ իր իսկ կողմից սահմանված երկշաբաթյա ժամկետին։
#ՀԻՄԱ. ՄԱՅՐ ԱԹՈՌԸ ԲԱԶՄԱՄԱՐԴ Է. #ՈՒՂՒՂ
Իրանց կողմից Իսրայելում հրետակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ, հայտնել է «Մագեն Դավիթ Ադոմ» («Դավթի կարմիր վահան») ազգային շտապօգնության ծառայությունը։
Դոնալդ Թրամփը դիմել է Իրանի ռմբակոծությունից հետո դիմել է ժողովրդին՝ ասելով, որ Միացյալ Նահանգները ավիահարվածներ է հասցրել իրանական երեք միջուկային օբյեկտների՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի վրա: Նա հայտարարել է, որ օբյեկտները «ամբողջությամբ և ամբողջությամբ ոչնչացվել են»:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտնել է, որ ԱՄՆ հարվածներից հետո Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ճառագայթման մակարդակի բարձրացման մասին տեղեկատվություն չի ստացել։
Միացյալ Նահանգները խախտել է միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման ռեժիմը՝ հարձակվելով Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում գտնվող իրանական քաղաքացիական օբյեկտների վրա, միջուկային ենթակառուցվածքների վրա հարվածները կունենան երկարաժամկետ հետևանքներ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են։ Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։
«Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ԱՄՆ հարվածները ոչ միայն Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության հանգուցալուծում չեն, այլ վտանգավորության աստիճանը մի քանի անգամ բարձրացնող քայլեր:
#ՀԻՄԱ. ՈՏՔԻ՛, ԲԱԶՄԱՄԱՐԴ ԵՐԹ՝ ԴԵՊԻ ԷՋՄԻԱԾԻՆ, ԴԵՊԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ. #ՈՒՂԻՂ
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինուժը իրանական երեք միջուկային օբյեկտ է խոցել. այսպիսով ԱՄՆ-ը միանում է Իսրայելի ու Իրանի միջև հակամարտությանը՝ Մերձավոր Արևելքում ավելի մեծ պատերազմի մտավախություններ առաջացնելով: Այս մասին հայտնում է «Ազատությունը»։
Ստորգետնյա կայանքներին վնաս չի հասցվել։ Արտահոսքեր չկան
Միջոցառումները ձեռնարկվել են Թեհրանի կողմից հրեական պետությանը հարված հասցնելու սպասման պատճառով:
Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում։ Այս մասին հաղորդվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Telegram ալիքում։
Իրանական պետական հեռուստատեսությունը հաստատել է ամերիկյան հարվածների լուրը՝ հայտնելով, որ տարածաշրջանում յուրաքանչյուր ամերիկյան օբյեկտ լեգիտիմ թիրախ է։
Իրանի նախագահ Փեզեշքիանը, իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, արտահայտելով Թեհրանի պատրաստակամությունը երկխոսության և համագործակցության՝ իր խաղաղ միջուկային գործունեության նկատմամբ վստահություն ձևավորելու համար, ասել է. «Մի կողմից, մենք հավանության չենք արժանացնի միջուկային գործունեության որևէ միջոցով կրճատումը, իսկ մյուս կողմից, մեր պատասխանները սիոնիստական ռեժիմի շարունակական ագրեսիային կլինեն ավելի ջախջախիչ և վճռական»։
Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված զննության ժամանակ նորաշենցի 47-ամյա տղամարդը խորդանոցից ներկայացրեց մոտ 70 գրամ մարիխուանայի նմանվող զանգված և հայտնեց, որ կանեփն ինքն է աճեցրել, թմրանյութն էլ իր օգտագործման համար էր:
Մոսկվայի միտրոպոլիտ Ինոկենտիի մոտ ճաշի ժամանակ ապագա կյանքի մասին խոսակցություն գնաց: Կեսօրվա արևի դիմաց նստած սարկավագը առարկեց.
2025 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.7%-ով (226.7 լարի) և կազմել 2170 լարի։ Տվյալները հրապարակել է Geostat-ը։