
Երկրի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կունենա երկարաժամկետ հետևանքներ․ Իրանի ԱԳ նախարար

Միացյալ Նահանգները խախտել է միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման ռեժիմը՝ հարձակվելով Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում գտնվող իրանական քաղաքացիական օբյեկտների վրա, միջուկային ենթակառուցվածքների վրա հարվածները կունենան երկարաժամկետ հետևանքներ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Միացյալ Նահանգները, որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ», – գրել է արտաքին գործերի նախարարության ղեկավարը X-ում։
Նա նաև ընդգծել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, որը թույլ է տալիս օրինական ինքնապաշտպանություն, հանրապետությունը պահպանում է իր ինքնիշխանությունը և ազգային շահերը պաշտպանելու իրավունքը։