
Իրանը պատրաստվում է հակահարված տալ ԱՄՆ-ին Մերձավոր Արևելքում

Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում։ Այս մասին հաղորդվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Telegram ալիքում։
«Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի նախագահի ռազմավարական հարցերով խորհրդական Մեհդի Մոհամմադին հայտարարել էր, որ Իրանը տարհանել է Ֆորդոյի միջուկային օբյեկտը ԱՄՆ հարձակումից առաջ, ուստի այն անդառնալի վնաս չի կրել։ Նրա խոսքով՝ «գիտելիքները հնարավոր չէ ռմբակոծել»։
Իրանի պետական հեռուստատեսության քաղաքական տնօրենի տեղակալ Հասան Աբեդինին ասել է, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ կողմից։