Բաժիններ՝

Տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել, թմրանյութն էլ իր օգտագործման համար էր

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացել էին հավաստի տեղեկություն, որ Սիսիանի Նորաշեն թաղամասի մի բնակիչ անցած տարի տնամերձ հողամասում աճեցրել է կանեփ և տանը պահում է դրանից ստացած թմրանյութը:

Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված զննության ժամանակ նորաշենցի 47-ամյա տղամարդը խորդանոցից ներկայացրեց մոտ 70 գրամ մարիխուանայի նմանվող զանգված և հայտնեց, որ կանեփն ինքն է աճեցրել, թմրանյութն էլ իր օգտագործման համար էր:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս