Նոր տարածաշրջանային իրողություններ. Ռուսաստանն առաջ է մղում «3+3» ձևաչափը. Անդրեյ Արեշև

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքական վերլուծաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս Հայաստան կատարած այցը և դրա հնարավոր ազդեցությունը հայ-ռուսական երկխոսության ներկայիս վիճակի, Ադրբեջանի արձագանքի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարների, կողմերի շահագրգռվածության աստիճանի, ինչպես նաև արտաքին ուժերի միջամտության և դիրքորոշման վրա։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին իրավիճակին, այդ թվում՝ ներկայիս ղեկավարության կայունությանը, հասարակական ընկալմանը և առկա ռիսկերին։ Հատուկ ուշադրություն է դարձվել Ռուսաստանի, արևմտյան երկրների և այլ արտաքին խաղացողների միջև տարածաշրջանում ազդեցության համար պայքարին՝ փոխակերպվող տարածաշրջանային անվտանգության համակարգի ֆոնին։

Կարդացեք նաև

Խոսվել է նաև «3+3» ձևաչափի առաջխաղացման մասին։

Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարները, կողմերի պատրաստվածության աստիճանը և արտաքին խաղացողների ազդեցությունը։

Զրույցը նաև ներառել է Ռուսաստանի, Արևմուտքի և այլ տարածաշրջանային խաղացողների աշխարհաքաղաքական շահերի թեման Հարավային Կովկասում փոփոխվող անվտանգության ճարտարապետության համատեքստում։

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս