Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Մարկո Ռուբիոյի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին ասվում է ռուսական դիվանագիտական ​​գերատեսչության հայտարարության մեջ։

«Մայիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Դիվանագիտական գերատեսչությունը նշել է, որ Ռուբիոն ռուս նախարարի հետ զրույցում ընդգծել է Թրամփի հանձնառությունը ուկրաինական հակամարտությանը որքան հնարավոր է շուտ վերջ դնելու հարցում։

Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս