Շուրջ մեկ շաբաթ առաջ «ԲՆՕՐՐԱՆ պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ քննարկում կազմակերպվեց շուրջ 20 գիտնականների մասնակցությամբ: Խնդրո առարկան Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած չարաբաստիկ «Հայոց պատմություն-7» դասագիրքն էր: Քննարկմանը հրավիրված են եղել ականավոր պատմաբաններ, նեղ մասնագետներ, հնագետներ, արևելագետներ: Հրավիրված էին նաև դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանն ու դասագրքի պատվիրատուն՝ «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը: Վերջիններս, սակայն, գերադասել են չմասնակցել քննարկմանը. Հարմար չի եղել:
Սարսափելի է անգամ պատկերացնել, որ ապագայում Հայաստանում քաղաքականությամբ զբաղվել ու պետական այրեր դառնալ ցանկացողները կարող են դավանել այն նույն արժեքները, կրել այն նույն մտածողությունը, ունենալ այն նույն աշխարհայացքը՝ ինչ Նիկոլ Փաշինյանը։ Բայց վերջինս հենց դա պատկերացնելով ու կանխատեսելով է ցանկանում հիմնել քաղաքական դպրոց։
Արդեն տևական ժամանակ է՝ հանրային շրջանակներում ու սոցիալական ցանցերում քննարկվում է Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը: Աղմուկը բարձրացավ դասագրքի 80-րդ էջում տեղադրված քարտեզից, որում Արցախը պատկերված էր Ադրբեջանի կազմում, և դա այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է Ք.Ա. 80 թ. Տիգրան Մեծի կայսրության ժամանակաշրջանին: Ապա մասնագետները սկսեցին խոսել նաև դասագրքում տեղ գտած այլ խեղաթյուրումների մասին:
«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի՝ իր գրառումների դեմ բերած «փաստարկներին»: