Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսին պետք է լինի իդեալական մոբայլ բանկինգը: Հավանաբար, այն պետք է լինի նույնքան հարմարավետ և անվտանգ, որքան Ձեր սեփական տունը: Տիրույթ, որտեղ Դուք եք որոշում՝ ինչը որտեղ պետք է լինի, ինչպիսի տեսք ունենա Ձեր առավելագույն հարմարավետության համար:

Converse Mobile. Ձեր տարածքը, Ձեր կանոնները

Պատկերացրեք, որ մտնում եք մի տիրույթ, որտեղ կարող եք տեղափոխել կահույքը, փոխել պատերի գույնը և վերադասավորել սենյակները՝ ստեղծելով Ձեր ներքին «ինտերիերը»․ այդպիսին է նոր Converse Mobile հավելվածը:

Դա Ձեր բանկն է Ձեր կանոններով: Արդեն չկան միջինացված լուծումներ. բանկինգի կենտրոնում Դուք եք, Ձեր փորձառությունը, Ձեր պատկերցումներն ու ակնկալիքները բանկինգից:

Կարդացեք նաև

Ի՞նչ է փոխվել Converse Mobile-ում

Նոր Converse Mobile-ում Դուք կարող եք.

-Գլխավոր էջում դասավորել բաժիններն ըստ Ձեր նախընտրությունների՝ հիմնական էջում ցուցադրելով ամենահաճախ օգտագործվող ֆունկցիաները և թաքցնելով հազվադեպ օգտագործվողները,

-Նոր փորձառության ձևավորման դեպքում փոփոխել ինտերֆեյսը,

-Միանգամից՝ առանց սքրոլ անելու, գտնել ու օգտվել բանկային ծառայություններից,

– Գլխավոր էջում տեսնել Ձեր ելքային գործարքների հանրագումարը և պատմությունը՝ կառավարելով ամսվա ծախսերը և ըստ անհրաժեշտության վերաբաշխումներ ու խնայողություններ անելով,

-Ընտրել գունային ռեժիմ: Ի դեպ, C360 բանկինգին բաժանորդագրվածները կարող են օգտվել նոր ինտերֆեյսից՝ կախված Ձեր փաթեթից (ստանդարտ / պրեմիում:

Եվ այս ամենը կզուգակցվի անվտանգության ամենաբարձր աստիճանի ապահովմամբ:

Նոր ֆինանսական փորձառություն լավագույն հաճախորդներին

Կոնվերս Բանկում վստահ ենք՝ մեր հաճախորդները լավագույնն են և արժանի են լավագույն ֆինանսական փորձառությանը: Հենց այս նկատառումով Կոնվերս Բանկը, հիմնվելով միջազգային փորձի և հաճախորդներից ստացված կարծիքների ու ցանկությունների վրա, նախագծեց ու շուկային ներկայացրեց Հայաստանում անհատականացված փորձառությամբ առաջին մոբայլ բանկինգը:

«Մեր նպատակն էր հրաժարվել անդեմ, միջինացված տվյալների հիման վրա մշակված հավելվածից և հաճախորդներին տալ սեփական ֆինանսական փորձառության հիման վրա ստեղծված անհատականացված հավելված»,- նշել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:

Նշվել է, որ անհատականացված բանկինգը ոչ միայն ապահովում է առավելագույն հարմարավետություն, այլև թույլ է տալիս ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները և, ի վերջո, ավելի վստահ զգալ ֆինանսական որոշումներ կայացնելիս:

Վայելեք նոր Converse Mobile-ը

Converse Mobile հավելվածի օգտատերերը կարող են օգտվել անհատականացված բանկինգից՝ թարմացնելով հավելվածը, իսկ Կոնվերս Բանկի հաճախորդ կամ հավելվածի օգտատեր չհանդիսացող անձինք՝ ներբեռնելով հավելվածը և անցնելով կենսաչափական նույնականացում:

Converse Mobile-ի մասին բլից հարցազրույցն՝ այստեղ

Մանրամասն՝ 010511211, conversebank.am

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս