
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա հարձակման կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վշտացած է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա կատարված հարձակման լուրից, որի հետևանքով զոհվել է երկու մարդ։ Այս մասին նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը տարածվել է նախարարության X-ի միկրոբլոգում։
«Միանալով տարբեր երկրների ներկայացուցիչների ցավակցություններին՝ մենք դեմ ենք ատելության և բռնության բոլոր ձևերին»,– նշել է ԱԳՆ-ն։
Վաշինգտոնում մայիսի 21-ի երեկոյան Capital Jewish Museum հրեական թանգարանի դիմաց Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից է սպանվել: