Ֆինլանդիայում՝ Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի հետ համատեղ զորավարժությունների ընթացքում առաջին անգամ փորձարկվել է «օդ-երկիր» դասի AGM-114 Hellfire կառավարվող հրթիռների արձակումը:Այս մասին հայտնել են Ֆինլանդիայի պաշտպանության ուժերը։
«Եթե Աննա Հակոբյանին թվում է, որ քաղաքացիներին «գեղացի» ու «անկիրթ» անվանելով՝ ինքը բարձրանալու է, ասեմ՝ սխալվում է, որովհետև մարդու նախնական բնակավայրը գյուղն է եղել։ Ավելին՝ գիտականորեն գոյություն չունի «ակցենտ» արտահայտություն, փոխարենը՝ կա արտասանություն։
Հերթական անգամ այսօր ասուլիսին սադրիչ հարցերին պատասխանելով՝ հաստատեցինք մեր գործընկերայնությունն ու հավատարմությունը. Լավրովը՝ Խաչատուրյանին
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2025 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:
Երբ զգամ՝ ՀՀԿ-ի համար բեռ եմ, վայրկյան անգամ չեմ հապաղի հեռանալ. Սերժ Սարգսյան
Հայաստանի տարածքի հետ տեղի ունեցողն արդեն աճուրդ էլ չէ, քանի որ աճուրդում ինչ-որ բան տալով՝ մեկ այլ բան ստանում ես։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, որ կան շրջանակներ, որ հենց Երրորդ նախագահից են կոնկրետ լուծումներ սպասում, որքան էլ հայտարարում է, որ չի ցանկանում իշխանության գալ, նշեց, որ իրենց պետք չեն մարդիկ, ովքեր ուզում են, որ ՀՀԿ-ն գա իշխանության, որ իրենք էլ այդ իշխանությունից օգտվեն.
«Դուք մի րոպե կասկածո՞ւմ եք, որ սրանք ամեն ինչ ուրանում են: Եթե սրանք ուրանում են ՀՀ Անկախության հռչակագիրը, մեր ժողովրդի համար հարյուրավոր կենսական անհրաժեշտության հարցեր, երբ կասկածի տակ են դնում Ցեղասպանության փաստը, շատ երկար մտածելու հանգամանք կա՞»,- այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մենք չենք կարող քվեարկել մի մարդու օգտին, ով այս ամբողջ ողբերգությունների մասնակիցն է եղել. Սարգսյան
Մեծ հերոսությո՞ւն է մի տարի նստելը. Աշոտյանը նստած է, տարիներով դատարաններում եմ, դա հե՞չ. Սարգսյան
Գողությունը բացահայտվել է, գողոնի մի մասը՝ վերադարձվել
Այսինքն՝ 2021թ ընտրություններին գնալը, «հաղթելու ենք» ասելը լուրջ էր, իմպիչմենտն անլո՞ւրջ է. Սարգսյան
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Հունգարիայում անցկացվող «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփի վաղեմի խորհրդական և Թուրքիայում երկրի ներկայիս դեսպան Թոմաս Բարաքին կնշանակի Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Իմ լեքսիկոնում «կոնտրոլի տակ» բառապաշար երբևէ լսե՞լ եք. 2018թ. մասին մի անգամ եմ խոսելու. Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞ւմ համար էր Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որտեղ պարբերաբար անդրադարձ էր կատարվում հենց Սերժ Սարգսյանին:
Այս ձևակերպումը ոչ միայն անհեթեթ է և ոչ պրոֆեսիոնալ, այլև՝ մանիպուլյատիվ, եթե հաշվի առնենք, որ բանակում եղել են ոչ մարտական և մարտական պայմաններում մահվան դեպքեր, երբ զինվորի զորացրվելուն շատ քիչ ժամանակ էր մնացել:
Մանվել Գրիգորյանի համար երկու մարդ կար՝ Վազգեն Սարգսյան և Սերժ Սարգսյան. Դավիթ Մկրտչյան
Պուտինն առաջարկել է ձևավորել մեծ Եվրասիական գործընկերություն, որը կդառնա անվտանգության եվրասիական ճարտարապետության հիմքը. Լավրով
Թուրքական պատվիրակության այցի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն նաև հանդիպում է անցկացրել Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Նուհ Յիլմազի հետ, որի ընթացքում փոխնախարարն ընդգծել է ԱՄՆ-Թուրքիա երկկողմ ամուր հարաբերությունները՝ որպես գործընկերության նոր դարաշրջան, որը խթանում է երկու պետությունների միջև համագործակցությունն՝ ուղղված խաղաղությանը և առևտրի զարգացմանը։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, այսպես կոչված, «Իսակովի հողերի» գործով դատաքննությունը:
Իսրայելի բանակի ռադիոն, հղում անելով անվտանգության ծառայության աղբյուրին, նշել է, որ դիվանագիտական պատվիրակությունը հասել է Ջենինի ճամբարում գտնվող արգելված տարածք։
Լավրովը Հայ-ռուսական սլավոնական համալսարանում պատվավոր դոկտորի կոչման արժանացավ
Իմ խորհուրդը՝ ուսումնասիրեք պատմական օրինակները, դրանք երբեք ավելորդ չեն. Լավրով
Հանցավոր կազմակերպության ղեկավարի և մասնակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մեկ այլ մասնակցի նկատմամբ՝ տնային կալանքը:
«Սեփական պատմությունն ու անցյալը մոռանալ չի՛ կարելի»,- այս մասին այսօր Հայ-ռուսական սլավոնական համալսարանում ուսանողների ու դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ըստ էության անդրադառնալով ՀՀ իշխանությունների, այսպես կոչված, «Իրական Հայաստան» գաղափարին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայում կայացած Թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով նաև Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության (ՀԿԹՀ-KKTC) թուրքերին։
Երեկ Կլաարը մասնակցում էր Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԵՄ դեսպանների տարածաշրջանային հավաքին։
«Մենք պատրաստ ենք քննարկել ՌԴ գործողությունների հետ կապված բոլոր ասպեկտները: Ռուսաստանը Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները չի խախտել»,- այս մասին այսօր Հայ-ռուսական սլավոնական համալսարանում իր ելույթի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրներին ու հարաբերությունների ներկայիս վիճակին: