
Սրանք ուրացել են ամեն ինչ. ամեն անգամ իրենց հաջորդ ստով հերքում են նախորդ սուտը. Սերժ Սարգսյան
«Դուք մի րոպե կասկածո՞ւմ եք, որ սրանք ամեն ինչ ուրանում են: Եթե սրանք ուրանում են ՀՀ Անկախության հռչակագիրը, մեր ժողովրդի համար հարյուրավոր կենսական անհրաժեշտության հարցեր, երբ կասկածի տակ են դնում Ցեղասպանության փաստը, շատ երկար մտածելու հանգամանք կա՞»,– այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ժամանակ 600 դոլարով մեկ զրահաբաճկոն ձեռք բերելու պատմությանը՝ նա նշեց, որ կառավարությունը մեկ անձից գնում է կատարել, իսկ զրահաբաճկոնները, ըստ նրա՝ այդքան չարժեին.
«Ինչո՞ւ է կառավարությունն այդ գնումը կատարել, դրա համար կա ՊՆ, և այլն: Դրանից պարզ էլ ի՞նչ կարող է լինել»:
Մանրամասները՝ տեսանյութում