Բաժիններ՝

Հիվանդներից մեկի դրամապանակից փող էին գողացել

Կոշ գյուղի վերականգնողական կենտրոնից գողության ահազանգը Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվեց մայիսի 17-ին: Հիվանդներից մեկի դրամապանակից փող էին գողացել:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի 31-ամյա բնակչուհին։

Նա խոստովանել է արարքը և ներկայացրել գողոնի մի մասը:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս