
Սեփական պատմությունն ու անցյալը մոռանալ չի՛ կարելի. Լավրովը՝ Փաշինյանին
«Սեփական պատմությունն ու անցյալը մոռանալ չի՛ կարելի»,– այս մասին այսօր Հայ-ռուսական սլավոնական համալսարանում ուսանողների ու դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ըստ էության անդրադառնալով ՀՀ իշխանությունների, այսպես կոչված, «Իրական Հայաստան» գաղափարին:
Լավրովն ուշադրություն դարձրեց ՀՀ իշխանությունների այն թեզերի վրա, որ պետք չէ անընդհատ հիշել պատմական Հայաստանը, պետք է ամրապնդել ժամանակակից Հայաստանն ու ապրել ներկայիս իրողություններով:
«Համաձայն եմ, բայց… անցյալը մոռանալ չի կարելի, սեփական պատմությունը, նախնիների անցյալը, հանուն հայրենիքի, կրոնի, ժողովրդի, հավատքի նրանց գործած սխրանքները մոռանալ չի կարելի, պատմությունը պետք է մնա հոգում, սրտում, հիշողության մեջ, երեխաների ու թոռների դաստիարակության մեջ:
Բայց պրակտիկ որոշումները պետք է կայացվեն՝ ելնելով ներկայիս իրողություններից այնպես, ինչպես անում ենք մի շարք իրավիճակներում, որոնք այսօր միջազգային օրակարգում են, այդ թվում՝ իրավիճակն Ուկրաինայում: Կան այսօրվա իրողությունները, բայց չմոռանալով պատմությունը, պատմությունն այն մասին, թե ինչպես այդ հողերը ստեղծվեցին, ովքեր այն ստեղծեցին, և ով է փորձում այդ հողերը, քաղաքները, ֆաբրիկաները, արտադրամասերը, նավահանգիստները ստեղծողին պարզապես ֆիզիկապես ոչնչացնել՝ ինչպես Եկատերինա Երկրորդի հուշարձանները»,- ասաց Սերգեյ Լավրովը:
Մանրամասները ՝ 168TV-ի տեսանյութում: