
Ինձ համար Եռատոն չէ. Շուշիում հարսանիք արած ԱԽՔ Արմեն Գրիգորյան
Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանելով հարցին՝ այսօր Ձեզ համար Եռատո՞ն է, ասել է՝ ոչ, թեպետ հետո նշել է, որ նաև արցախյան գոյամարտի հերոսներին հիշելու համար է եկել:
«Տոնն ու հիշելը տարբեր բաներ են: Ասում եք՝ Եռատոն է, Եռատոնն ու զոհերի հիշատակը հարգելը տարբեր բաներ են»,- շեշտել է նա:
Այնուհետև Արմեն Գրիգորյանն անդրադարձել է նաև տեղեկությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված տեղեկություններ են փոխանցել միմյանց։
«Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է: Եվ դրանց մասին հետաքննություն է կատարել Հայաստանը և փոխանցել է Ադրբեջանին՝ բոլոր միջադեպերի վերաբերյալ։ Նաև Հայաստանի հայտարարած խախտումների մասին, որ Ադրբեջանն է կատարել, Հայաստանն է տվյալներ փոխանցել Ադրբեջանին և ակնկալում է մանրամասն հետաքննություն դրանց վերաբերյալ։ Այսինքն, Ադրբեջանը փոխանցել է տեղեկություններ՝ ըստ իրենց կատարված խախտումների վերաբերյալ, մենք էլ մեր հերթին հետաքննություն ենք կատարել դրանց հետ կապված, պարզվել է՝ ընդհանուր առմամբ, խախտումներ չեն եղել»,- մանրամասնել է նա:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմին, և հարցին՝ որքանո՞վ է հավանական այն, որի մասին խոսակցություններ կան վերջին շրջանում, արդյո՞ք դրա մասին Նիկոլ Փաշինյանը կխոսի ՌԴ նախագահ Պուտինի հետ, եթե երկկողմ հանդիպում լինի, ԱԽ քարտուղարը պատասխանել է.
«Հիբրիդային պատերազմի մասին, չեմ կարծում, որ խոսվում է միայն վերջին շրջանում, դրա մասին խոսվում է 2018 թվականից, երկկողմ հանդիպման մասին, կարծում եմ՝ մամուլի ծառայությունը կխոսի՝ վարչապետի կամ Կրեմլի»:
Մանրամասները՝ տեսանյութում