Պարտադիր չէ, որ քաղաքացին գնա ՄԻՊ-ի դուռը, որ ձայն հանեին, բայց այսօր կգնանք. Մհեր Ղարագյոզյան
«Արդեն 2 ամսից ավել է՝ սպասում ենք, որ պետք է չեղարկվեն ապօրինի վարկայի պահանջները: Գլխավոր դատախազությունից, Քննչական կոմիտեից արձագանքներ ունեցել ենք, բավարար կգնահատեի այդ քայլերը, բայց օրինակ, գլխավոր դատախազը հայտարարություններից պետք է անցնի ավելի գործուն քայլերի: Բանկերի զեղծարարության պատճառով քաղաքացին չպետք է տուժի»,-այսօր Կենտրոնական բանկի մոտ բանկային խարդախություններից տուժած քաղաքացիների ակցիայի ժամանակ ասաց իրավապաշտպան Մհեր Ղարագյոզյանը:
Վերջինս նկատեց նաև, որ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ աշխատասենյակներում ունեցած քննարկումները մնացել են անհետևանք:
«ԿԲ-ի այս լռությունը հանցավոր գործունեություն է: Սա անգործություն է, իսկ նման դեպքերում անելիքը գլխավոր դատախազությանն է: Մեզ դուր չի գալիս նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի լռությունը: Պարտադիր չէ, որ քաղաքացին գնա իրենց դուռը, որ ձայն հանեին, բայց այսօր կգնանք»,-Մհեր Ղարագյոզյանը:
Վերջինս նկատեց՝ եթե քաղաքացին բանկ չի գնացել, չի դիմել վարկի համար, ու նրա անունով վարկ է ձևակերպվել, դա թալան է:
Մանրամասները՝ տեսանյութում:



