Սարգսյանի իշխանության ջանքերով էին 100-րդ տարելիցին գերտերությունների ղեկավարներ եկել ՀՀ․ Մկրտչյան

«Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե Արցախն ուրանալուց, հայկական ինքնությունը ոտնատակ տալուց, Հայաստանի սուվերեն տարածքները թուրքին հանձնելուց հետո չոտնձգեր Ցեղասպանությունը, պահանջատիրությունը, մեր հիշողությունը»,- Հանրապետության հրապարակում Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Այսօր ժամը 19։00-19։10-ին դեռ Հանրապետության հրապարակի երթևեկությունը կանգնացրած չի եղել ոստիկանությունը, և այդ խուլիգանապետը՝ ոստիկանապետ կոչվածը, որն իրականում Նիկոլի աթոռը պահելու համար է, լկտիաբար հայտարարում է՝ ո՞ւմ են խանգարում այդ մեքենաները, որ երթևեկում են։ Ըստ էության, արհեստական խոչընդոտներ ստեղծելով ՀՀ քաղաքացիների համար, որ հանկարծ Հանրապետության հրապարակում չկարողանան հավաքվել։

Ես վստահ եմ, որ Նիկոլն ամեն դեպքում այսօր նկատողություն է ստանալու Թուրքիայից և Ադրբեջանից, որովհետև իր առաջ այս տարի խնդիր է դրված եղել, որ Հանրապետության հրապարակում գեթ մեկ հայ չհավաքվի։ Փաստորեն, ինքը ձախողել է, դրա համար իրեն վստահաբար նկատողություն կանեն»,- ասաց պատգամավորը։

Աննա Մկրտչյանը շեշտեց՝ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, դատապարտել այն, ընդունել Հայոց ցեղասպանությունը հերքելը քրեականացնելու մասին օրինագծեր, Վատիկանում Սուրբ պատարագ է անցկացվել, 100-րդ տարելիցին գերտերությունների ղեկավարներ են եկել Հայաստան, ողջ հայ ժողովուրդն արժանապատիվ ներկայացել է՝ որպես պահանջատեր։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս