Բաքվից հնչում է հրամանը, կատարվում է Երևանում, միակողմանի զիջումների քաղաքականություն է․ Մելիքյան

«Մեր ամենամղձավանջային երազում անգամ չէինք կարող պատկերացնել, որ հայ մարդը փորձի ասել՝ Ցեղասպանությունը չենք ժխտում, չենք ուրանում, կասկածի տակ չենք դնում, բայց․․․ Եվ այդ բայցից հետո էջերով ինչ-որ բաներ փորձեն շարել։ Սա, մեղմ ասած՝ անընդունելի է, ամենաեղկելի, ամենազզվելի արարքներից է, որ հնարավոր է պատկերացնել»,- Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։

«Ուրացումը երբեք չի բերելու խաղաղության»,- շեշտեց նա։

Նա նշեց, որ փոխզիջում չկա․ «Բաքվից հնչում է հրամանը, կատարվում է Երևանում։ Վաղը-մյուս օրը կսկսեն արգելել ցեղասպանություն բառի կիրառումը»։

Վահագն Մելիքյանը հավելեց՝ գալու է հատուցման պահը, գործող իշխանությունները կանգնելու են դատաստանի առջև․ «Ես մարդկանց կոչ եմ անում իրենց «ոչ»-ն արտահայտել հենց այս երթով»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930