Հող են նախապատրաստում հաջորդ պատերազմի համար, այս մարդիկ եկել են հայրենիքը ծախելու համար․ Մախսուդյան

Պահեստային գնդապետ Միհրան Մախսուդյանը Հանրապետության հրապարակում Ջահերով երթից առաջ 168․am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի նկրտումները կանգնեցնելու մի ճանապարհ կա՝ «հեռացնել Հայաստանի թուրքահպատակ իշխանություններին»։

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը միայն այն ժամանակ հանգիստ կլինի, կխուսափի պատերազմից, երբ այս «ազգադավ, թուրքահպատակ իշխանությունը» մեկ օր շուտ հեռացվի։

«Այս իշխանությունները մեր ազգի գլխին 4 արյունալի պատերազմ բերեցին, 5 հազարից ավելի մարդ մարտի դաշտում զոհվեց, ի՞նչ են ուզում։ 5-րդ պատերազմն անխուսափելի է, որը կարող են բերել մեր ազգի գլխին։ Այն, որ հրապարակային ասում է՝ պատերազմն ավարտվել է, էլ պատերազմ չի լինելու, ընդամենը հող է նախապատրաստում պատերազմի համար։ Այս մարդիկ եկել են մեր հայրենիքը ծախելու, մեր հողը հանձնելու ադրբեջանցիներին, Թուրքիային, Հայաստանն Ադրբեջանի մաս ճանաչեն, վերջնական իրենց նպատակն իրագործեն և թողնեն գնան Թուրքիա, հանգրվանեն Թուրքիայում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930