«Այս իշխանություններն իբրև մարդ են պարտվել․ նրանք վերջացել են»․ Հրանտ Մարգարյան

ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանը Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործող իշխանություններն իբրև մարդ են պարտվել, այլևս չունեն արժեքներ, որոնց համար պատրաստ լինեն պայքարել․ «Նրանք վերջացել են»։

Հրանտ Մարգարյանը նշեց, որ կգա մի ժամանակ, երբ ամբողջ ազգը մեկ մարդու պես հետամուտ կլինի Ցեղասպանության  միջազգային ճանաչմանն ու իր իրավունքների վերականգնմանը։

«Սա փուլ է, որը վատ երազի պես կանցնի։ Ես վստահ եմ, որ կգա նորից այն ժամանակը, որ մենք միասնաբար ոտքի կկանգնենք մեր իրավունքներին վերատիրանալու համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ելքը պայքարելն է։

Նա նշեց, որ զիջումը չի կարող քաղաքականություն լինել․ «Եթե շարունակաբար գնում ես միակողմանի զիջումների, դա հանգեցնում է ինքնասպանության»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930