Նիկոլն ուրացել է Ցեղասպանությունը, նա թուրք է, չպետք է մտնի Ծիծեռնակաբերդ․ Լիդա Առուշանյան

44-օրյա պատերազմին զոհված սպա Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, Ջահերով երթից առաջ Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում առաջարկեց թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի մուտքը ոչ միայն Եռաբլուր, այլև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

«Նիկոլն ուրացել է Ցեղասպանությունը, նա թուրք է և չպետք է մտնի Ծիծեռնակաբերդ»,- ասաց նա։

Լիդա Առուշանյանը նշեց, որ ամեն ինչ այսպես չի մնալու․ «Եթե Ցեղասպանությունն ուրանանք, ուրուգվայցուն ի՞նչ պատասխան ենք տալու, որն առաջինն է ճանաչել Ցեղասպանությունը։ Որպես զոհված հերոսի մայր եմ խնդրում, եթե կարողանանք, թույլ չտանք, որ այս իշխանությունները մտնեն հուշահամալիր»։

Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը թուրք է, վախենում է Ալիևից և Էրդողանից․ «Այդ ստորը Ցեղասպանությունն ուրացել է»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930