Եթե խոսվի արցախահայության վերադարձի իրավունքից, միգուցե խաղաղության հույս լինի․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Հանրապետության հրապարակում Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ  չի կարող խաղաղության մասին խոսք լինել, երբ 160 հազար հայ բռնի տեղահանված է, տնազուրկ է։

«Երբ կխոսվի վերադարձի իրավունքի մասին, միգուցե հույս կլինի նաև խաղաղության։ Չի կարող խոսվել խաղաղության մասին, երբ մեր հայրենակիցները Բաքվի բանտերում կեղեքվում են, խոշտանգվում ու նվաստացվում են։

Այդ բոլոր թեզերը կեղծ են իրենց առաջ բերած։ Խոսում է առանց նախապայմանների օրակարգի մասին արդեն նախապես պարտված կողմը։ Այս իրավիճակում գոնե երկու նախապայման պետք է ունենային ՀՀ իշխանությունները։ Պետք է փաստենք, որ եթե ՀՀ իշխանությունների օրակարգում չկա Արցախի հիմնախնդիր, չկա գերիների վերադարձի պահանջ, իրավունք չունենք միջազգային ատյաններից այլ բան պահանջել»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930