ՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ…

Քեյթ Թաիրյանը գրում է. «ՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ …

Ի դժբախտություն մեր երկրի սրանք երկուսն էլ ՀՀ դեսպաններ են:

Առաջին նկարում, ձախից Կանադայում ՀՀ դեսպանն է` Անահիտ Հարությունյան:

Աջից` Լիլիթ Մակունց անունով ՔՊ—ական, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է (նկարը` դեսպանների հետ Արարատ Միրզոյանի Վիեննայում կայացած վերջին հանդիպումից, Ապրիլի 13-14):

Սրանք երկուսն էլ կատարում են Փաշինյանի, Միրզոյանի, ՔՊ-ի հանձնարարականները – այն է`
1. ուրանալ Արցախը,
2. փակել Լեռնային Ղարաբաղի էջը,
3. ոնտահարել հայերի իրենց հայրենիքում ապրելու հիմնարար իրավունքը,
4. ուրանալ և ժխտել Հայոց ցեղասպանությունը` 110-րդ տարելիցին ընդառաջ:

= Սրանցից և ոչ մեկը չի դատապարտել Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Անդրանիկ Քոչարյանի, Արսեն Թորոսյանի և իշխանության մյուս ՔՊ-ականների հակահայ հայտարարությունները, չի ընդվզել, հրաժարական չի տվել…

= Սրանք երկուսն էլ խոչընդոտում են Հայաստանի և հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը G7-ի անդամ հադիսացող երկու կարևոր երկրներում:

= Սրանք երկուսն էլ արժանացել են Կանադայի և ԱՄՆ-ի հայ համայնքների պատշաճ գնահատականին:

Մնում է հայ ժողովուրդը միասնաբար սրանց երկուսին (ՔՊ-ի հետ հանդերձ) ուղարկի պատմության աղբամանը և վերգտնի իր արժանապատվությունը»:

Տեսանյութեր

Լրահոս