Ժողովուրդը վառվում է, պայքարում է խեղճ ժողովուրդը, բայց փաստորեն ոչ ոք չի լսում ժողովրդին: Խեղճ ժողովուրդը տուժում է հա՛մ հոգեպես, հա՛մ ֆինանսապես: Ամեն ինչը թանկացնում են, պետական տուրքերը, հարկերը բարձրացնում են: Հեչ լավ չի: Հայաստանը պետք է ծաղկի, բայց Ցեղասպանության հարցը ո՞նց կարելի է մի կողմ դնել, որ նորից կրկնե՞ն:
«Իրականում շատ ծանր վիճակում է կառավարությունն իր բյուջետային օրակարգով, ճեղքվածքով, ծախսերի ծանր բեռով՝ ընդ որում, ուռճացված, և այն պրոբլեմով, որն անցյալ տարվանից փոխանցվել է՝ թերհավաքագրված 223 միլիարդ դրամի հարկեր և չվերանայված կանխատեսումներ,- 168․am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը՝ նկատելով նաև,- Այս տարվա բեռը շատ մեծ է։ Բայց քանի որ խոշոր բիզնեսից չի կարողանում հավաքել, կամ չի ցանկանում, և տարբեր պաշտոնյաներ գուցե այդ բիզնեսներում իրենց շահերն ունեն, հետևաբար՝ մնում է փոքր ու միջին բիզնեսը, որը հարկելը ևս շատ բարդ է (մոտ 80-90.000 փոքր ու միջին բիզնես կա, ինչ է, բոլորի հետևից հնարավո՞ր է մեկական տեսուչ ուղարկել)»։
Այս իրավիճակը չի բխում, առավել ևս՝ այն կառուցապատողների շահերից, որոնք տարբեր պատճառներով դեռևս չեն հասցրել իրացնել իրենց կառուցած շենքերը։ Գների նվազումը նրանց հաշվարկներում ֆինանսական կորուստներ է առաջացնում։ Ու երբ դրան ավելանում են լրացուցիչ պարտավորությունները՝ հարկերի ու տուրքերի տեսքով, խնդիրներն ավելի են սրվում։
Մինչ բիզնեսի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ օրերով կառավարության դիմաց բողոքում են հարկերի բարձրացումից, հարկերով խեղդելուց, հարկային տեռորից, բիզնեսին աշխատելու հնարավորություն չտալուց, էկոնոմիկայի նախարարը, որի գործը պիտի լիներ այս մարդկանց հոգսերը թեթևացնելը, աշխատելու տանելի պայմաններ ապահովելը, աջակցելը, ցինիկաբար հայտարարում է, թե Հայաստանում հարկերը չեն ավելացել։ Եթե չեն ավելացել, այս մարդիկ խելագա՞ր են, որ բան ու գործ թողած՝ օր ու մեջ հավաքվում են կառավարության դիմաց ու բողոքում հարկերի բարձրացումից, աշխատելու հնարավորություն չտալուց։
Մինչ համատարած թանկացումների, իշխանությունների նախաձեռնած հարկերի ու տուրքերի, վճարների ավելացումների, ցածր եկամուտների պատճառով ժողովուրդը գնալով աղքատանում է, տնտեսական ակտիվությունը թուլանում է, բանկերն արագորեն հարստանում են։ Հարստանում են՝ բարձր պահելով վարկային տոկոսադրույքները։
ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը ստանձնած Դոնալդ Թրամփը մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել՝ ուրվագծելով իր քաղաքականության հիմնական ուղղությունները:
Մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու կառավարության որոշման հերթական փուլը նախատեսվում է 2025 թվականի հուլիսի 1-ից։
Իշխանությունների հարկային վարչարարության, նոր հարկային բեռի մասին 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը պայմանավորեց Բյուջե 2024-ի կատարման մտահոգություններով:
Համաշխարհային բանկի՝ «Համաշխարհային տնտեսական հեռանկարների» նոր զեկույցի համաձայն՝ 2024 թվականին համաշխարհային տնտեսական աճը կդանդաղի՝ հասնելով մինչև 2.4 տոկոսի. պատճառը աշխարհաքաղաքական ռիսկերն են՝ տարածաշրջանային տարբեր հակամարտությունները, կլիմայի փոփոխություններով պայմանավորված խնդիրները:
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Երևան քաղաքի ավագանու որոշմանը, ըստ որի՝ հունվարի 1-ից 125 տոկոսով թանկացել է արտաքին գովազդի տուրքը