
Անդրանիկ Քոչարյանն ինձանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը. Սամվել Շահրամանյան
«Արցախի էջը չի կարելի համարել փակված, մինչև Արցախի ժողովուրդը բռնի տեղահանված է, և չկա իրենց հայրենիք վերադառնալու արժանապատիվ հնարավորություն»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
Նա նշեց, որ կապ չունեն Նիկոլ Փաշինյանի հետ:
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ լուծարման վերաբերյալ հայտարարություններին՝ նա շեշտեց, որ դեմ են դրան:
«Արցախի էջը փակելու, ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու վերաբերյալ հայտարարում են Հայաստանի իշխանությունները, և ես ակնկալում եմ նաև Հայաստանի քաղաքացիների արձագանքը»,- ասաց նա:
Նա շեշտեց՝ ՀՀ-ում չկա երկրորդ կառավարություն, կա մեկ կառավարություն. «Մենք երբևէ մեզ չենք համարում, որ մենք Հայաստանի կառավարություն ենք»:
Դիտարկմանը՝ իշխանական պատգամավորներից մեկն ասում էր՝ Շահրամանյանը թող ինքնասպան լիներ, չստորագրեր, Արցախի էջը չփակեր, նա արձագանքեց. «Նույն հայտարարությունն անողն անձամբ ինձանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը»:
Ճշտող հարցին՝ Անդրանիկ Քոչարյանը ներողությո՞ւն է խնդրել, նա պատասխանեց. «Այո՛»:
Մանրամասները՝ տեսանյութում