Ամերիկյան ֆինանսավորման անորոշության պատճառով ԿԽՄԿ-ն դադարեցրել է անձնակազմի հավաքագրումը

ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորման կայունության հարցում անորոշության պատճառով, որը կազմում է կազմակերպության բյուջեի 24 %-ը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դադարեցրել է անձնակազմի հավաքագրումը: Այս մասին «Temps» թերթին հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Պիեռ Կրախենբուլը։

«Ներկա դրությամբ ֆինանսավորումը չի դադարեցվել։ Բայց դեռ չգիտենք ապագայի հետ կապված՝ գործող վարչակազմի մտադրությունները։ Այնուամենայնիվ, մենք 50 միլիոն ֆրանկի չափով կանխարգելիչ միջոցներ ենք ձեռնարկել, օրինակ՝ սառեցրել ենք նոր աշխատակիցների հավաքագրումը, որը բյուջեով նախատեսված էր», – ասել է նա։

Կրախենբուլը հավելել է, որ ամերիկյան ֆինանսավորման կրճատման պատճառով ԿԽՄԿ-ն շատ մտահոգված է Ժնևում տեղակայված ոչ կառավարական և միջազգային կազմակերպությունների ապագայով:

«Ժնևում ֆինանսավորման կրճատումները կոլեկտիվ սթրես են։ Կառույցն իրենից ներկայացնում է կազմակերպությունների լայն ցանց, բոլորս գիտենք մարդկանց, ընկերների, որոնց վրա տարածվել են խնայողությանն ուղղված միջոցառումները։ Մենք նաև արձանագրում ենք տեղերում ներդրումների նվազման ազդեցությունը», – ընդգծել է ԿԽՄԿ գլխավոր տնօրենը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930