Դեսպանը շեշտել է նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված շարունակական աշխատանքների դերը՝ նշելով, որ հայ-եգիպտական հարաբերությունների առաջխաղացման գործում մեծ է նաև 2023 թ․ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի Հայաստանի Հանրապետություն կատարած այցը։
Այս տարվա մարտի 1-ից Միութենական պետության տարածքում սկսել են գործել կապի և տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելու հարմարավետ սակագներ։
Ապրիլի 7-ին հայտնի է դարձել, որ նամակագրությունից հետո կողմերը պայմանավորվել են բանակցությունների առաջին փուլն անցկացնել ապրիլի 12-ին Օմանում
Հարցը կընդգրկվի Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում, հիմնական զեկուցողը կլինի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյաանը:
Գերմանիան ի սկզբանե հրաժարվել է անհապաղ ներողություն խնդրել այն բանից հետո, երբ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակել էր օկուպացված Արցախի Հանրապետության դրոշի պատկերը, սակայն հետագայում դա արել է Ադրբեջանի ճնշման ներքո. նման պնդում է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Իրանի ԱԳՆ-ն, իր հերթին, հերքել է այդ տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ Թեհրանը մտադիր չէ առանց միջնորդների շփվել Վաշինգտոնի հետ, քանի որ ԱՄՆ-ն ժամանակին խախտել է միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը։
Ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում Ադրբեջանի Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ադալաթ Հասանովն ասել է, որ եթե Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի պետական համապատասխան մարմինները։
ՔՈ Երևան քաղաքի վարչության պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ շարունակվում է նույն հետևողականությամբ:
Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ եղած բոլոր հարցերի շուրջ բանակցությունները բարեհաջող ընթացք կունենան, և խնդիրները կհանգուցալուծվեն խաղաղ ճանապարհով:
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Միջխորհրդարանական միության հոբելյանական վեհաժողովը տեղի է ունենում ապրիլի 5-ից 9-ը Տաշքենդում։ Դրան մասնակցում են մոտ 2000 պատվիրակներ աշխարհի 180 երկրներից, 15 դիտորդ պետություններից, ինչպես նաև ավելի քան 25 միջազգային և միջխորհրդարանական կազմակերպություններից:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է միգրանտներին տուգանել օրական մինչև 998 դոլարով՝ արտաքսման մասին որոշումն ստանալուց հետո երկիրը լքելուց հրաժարվելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված համապատասխան փաստաթղթերը։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ միգրացիոն ոլորտում ՌԴ կողմից ընդունվող բոլոր նորմերը ուղղված են անվտանգության բարձրացմանը, հասարակական կարգի պահպանմանը և կատարելագործմանը կամ համապատասխան գործընթացների պարզեցմանը։
Չինաստանը զինծառայողների չի ուղարկել ռուս-ուկրաինական հակամարտությանը մասնակցելու համար, երկրի իշխանություններն իրենց քաղաքացիներից պահանջում են խուսափել ռազմական գործողություններին ներգրավվելուց։ Ըստ ՏԱՍՍ գործակալության, այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Չինաստանի կառավարությունը միշտ իր քաղաքացիներից պահանջել է հեռու մնալ զինված հակամարտության գոտուց, խուսափել ցանկացած ձևով ներգրավվածությունից, մասնավորապես՝ զերծ մնալ կողմերից որևէ մեկի ռազմական գործողություններին […]
Վերջերս հասարակության շրջանում՝ մասնավորապես սոցկայքերում, ինչպես նաև լրատվական կայքերում քննարկվում է, որ Հայաստանը հետ է կանչել Ադրբեջանի քաղաքացիների հետախուզումները։ Նշվածի կապակցությամբ «Արմենպրես»-ը մեկնաբանություն է խնդրել ՆԳ նախարարության Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։
Լուսավորություն չկա. Տեխզննումը ձևական բնույթ է կրում, ռեֆորմով միայն կտրոն են կպցնում. Տիգրան Քեյան
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այսօր ԱԺ-ում ընթացող «Ճանապարհային երթևեկության կանոնները ՀՀ-ում» թեմայով լսումների ժամանակ հարց ուղղեց ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին՝ մասնավորապես հետաքրքրվելով.
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 12-ին կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի Անթալիայի դիվանագիտական 4-րդ ֆորումին։ Այս մասին քիչ առաջ ամենշաբաթյա ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ադրբեջանի հարցում Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթում տարակարծություններ չկան. հայկական քաղաքական վերնախավը այդ հարցում համախմբված է։ Դա ուղղակի բառապաշարի, վարքագծի և մարտավարության հարց է: Բայց դրա էությունը չի փոխվում, և մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- այս մասին ADA համալսարանում անցկացված «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Մարգարիտա Սիմոնյանը չի՞ սպառնում արդյոք ՌԴ ազգային անվտանգությանը․ Զախարովան հարցից շփոթվեց
Չինաստանի ժողովուրդը չպետք է զրկվի «զարգանալու իր օրինական իրավունքից» երկրի ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի պատճառով։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակին։
Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի արտասահմանյան առևտրային գործընկերների նկատմամբ «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին՝ ցուցակում ընդգրկելով 185 պետություն։
Պանամա կատարած այցի ժամանակ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն ապրիլի 8-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է հասնել Պանամայի ջրանցքի նկատմամբ Չինաստանի ազդեցության նվազեցման։ Այս մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այսօր ԱԺ-ում ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանից հետաքրքրվեց՝ տեղյակ չե՞ն, որ ձմռանը հնարավոր է՝ ձյուն գա։ Մանրամասնելով՝ Էդգար Ղազարյանն ասաց, որ նախորդ տարի Կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ պարտադիր պայման է, որ ձմռանը պետք է վարորդները երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Շատ կարևոր է՝ պիտի այնպիսի վիճակագրություն լինի, որ այս կամ այն տեղում երբ կարգավորել եք վթարավտանգ ճանապարհները, ինչքան են նվազել պատահարները, որ հասկանանք՝ եթե ՀՀ-ում բոլոր վթարավտանգ ճանապարհները վերափոխենք ինչ աստիճանից կնվազի վթարները և զոհերի ինչ աստիճանի նվազած թիվ կունենաք: «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նման հարց ուղղեց ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանին:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
60 երկրների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփինոր մաքսատուրքերն ուժի մեջ են մտել։
«Քանի դեռ ստորագրված չէ խաղաղության համաձայնագիրը և Հայաստանը ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից, որոնք դեռևս առկա են իրենց Սահմանադրությունում, և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իր պահվածքում անկեղծություն չի դրսևորել, նոր ռազմական առճակատման վտանգը միշտ կլինի»,- այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ADA միջազգային ֆորումի ժամանակ։
Մինչև մայիս Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում բազմաթիվ առումներով հստակություն կա։ Ակնկալվում է, որ մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություններ կլինեն գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների շուրջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, խուսափել իրավիճակի սրմանն ուղղված ցանկացած գործողությունից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով սահմանին տիրող իրավիճակի մասին երկու երկրների պաշտպանության նախարարության հայտարարությունները։