Բաժիններ՝

ԱՄՆ-ն օրական 2 միլիարդ դոլար է ստանում մաքսատուրքերից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրն օրական 2 միլիարդ դոլար է ստանում մաքսատուրքերից:

Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված ածխի արտադրության ավելացմանը:

«Մենք օրական գրեթե 2 միլիարդ դոլար ենք ստանում մաքսատուրքերի շնորհիվ: Գործերը շատ լավ են ընթանում», – ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ գումար է գալիս այն մակարդակով, որը «մենք նախկինում երբեք չենք տեսել»:

Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի արտասահմանյան առևտրային գործընկերների նկատմամբ «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին՝ ցուցակում ընդգրկելով 185 պետություն։ Մաքսատուրքերի նվազագույն բազային մակարդակը կազմում է 10%, սակայն մի շարք երկրների համար մաքսատուրքերը հաշվարկվել են անհատականորեն՝ կախված այդ երկրների հետ Միացյալ Նահանգների առևտրային դեֆիցիտից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930