
«Փաշինյանին ուղեկցելու ընթացքում ոստիկանությունը քանի՞ մարդ է նախատեսել սպանել». Էդգար Ղազարյան
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այսօր ԱԺ-ում ընթացող «Ճանապարհային երթևեկության կանոնները ՀՀ-ում» թեմայով լսումների ժամանակ հարց ուղղեց ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին՝ մասնավորապես հետաքրքրվելով.
«Կառավարության վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրում վարորդական վկայականների տրամադրումը զանգվածաբար իրականացվել է կոպտագույն խախտումներով, և ըստ էության կասկածի տակ դրեց վարորդական վկայականների լեգիտիմությունը՝ բերելով իր կոռուպցիոն պատմության օրինակը։ Նա նաև օրինակ բերեց իր վարորդական վկայականը, որ տրամադրվել է 300 մետր հեռավորությունից։ Ոստիկանությունում նախաձեռնվե՞լ է ծառայողական քննություն՝ պարզելու համար, թե ինչ խայտառակ իրավիճակ է տիրում՝ ըստ Նիկոլ Փաշինյանի արձանագրումների՝ վարորդական վկայականի տրամադրման հետ կապված։
Ոստիկանության աշխատակիցն ուղեկցել էր Փաշինյանի ավտոշարասյանը, հետո հղի կնոջը վրաերթի էր ենթարկել։ Ուզում եմ իմանալ, այդ անպատիժ մնացած ոստիկանի ազատության մեջ գտնվելուց հետո, ոստիկանությունը մինչև տարեվերջ քանի՞ մարդ է նախատեսել սպանել՝ Նիկոլ Փաշինյանին ուղեկցելու ընթացքում»։
Էդգար Ղազարյանի հարցերին Արամ Հովհաննիսյանը չպատասխանեց` հորդորելով գրավոր հարցում ուղարկել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում