
Հարգելի՛ պարեկ, брусчатка-ն՝ համայնքային գույքը, փչացրեց վարորդը, արձանագրություն ինչի՞ չեք կազմում
Այսօր Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները կրկին փակել էին ճանապարհը: Պահանջը նույնն էր՝ չչեղարկել 25 և 59 համարի ավտոբուսների երթևեկությունն իրենց համայնքներով: Համայնքների բնակիչներին տեղեկացրել են, որ այսուհետ՝ որպես մարզերի բնակիչներ, իրենց երթևեկությունը կազմակերպվելու է «Մուլտիգազելներով», որոնց ուղեվարձը 200-250 դրամ է լինելու, և բացի դրանից, գիծն է կար-ճացվելու. Մարդիկ, ըստ իրենց տեղեկությունների, հասնելու են մինչև ժողովրդի մեջ հայտնի «Ֆիզիկայի խաչմերուկ», ապա տրանսպորտ փոխեն ու հասնեն իրենց վերջնական նպատակակետին:
Ոստիկանները այդ հատվածով երթևեկող վարորդներին ուղղորդում էին այլ ճանապարհներով գնալ՝ հընթացս կոտրելով ճանապարհների եզրաքարերը, ինչին պարեկները որևէ կերպ չէին արձագանքում:
«Հարգելի՛ պարեկ, брусчатка-ն՝ համայնքային գույքը, փչացրեց վարորդը, արձանագրություն ինչի՞ չեք կազմում»,-ասում էին ակցիայի մասնակիցները:
Հիշեցնենք` Պռոշյանի և Քասախի բնակիչները Երևան-Աշտարակ ճանապարհը փակել էին նաև ապրիլի 5-ին` պահանջելով, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չեղյալ հայտարարի որոշումը, ըստ որի` Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացվի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով, որի արժեքը 200 դրամ է (մինչ այժմ Երևանի հետ կապն ապահովվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող թիվ 25 երթուղիով, ուղեգիծը՝ Պռոշյան-Ավան-Զեյթուն)։
Երեկ էլ հանդիպել էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) փոխնախարարի հետ ու ձեռնունայն մնացել: Այսօր պռոշյանցիների ու քասախցիների ակցիան առավոտից վերսկսվել էր:
Մանրամասները՝ տեսանյութում: