Ռադիոն ձեռքից գնում է. «Հրապարակ»

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը դժոխքի է վերածել Ռադիոյի աշխատողների կյանքը: Նա ոչ միայն իր կնոջ նման արցախատյաց է եւ անհանդուրժող, այլեւ, կարելի է ասել, գրեթե տաբու է դրել Արցախին եւ արցախցիներին վերաբերող թեմաների վրա: Գրաքննում է նման նյութերը, արգելել է ցեղասպանության թեման շոշափել:

Իսկ հարեւաններին ուղղված «սերը» բացատրում է նրանով, որ չի ուզում թույլ տալ, որ «Ալիսի նման» որդեկորույս մայրերի թիվն ավելանա։

Քոլոյանի պաշտոնավարումից հետո Ռադիոյում, ըստ աշխատակիցների, զզվելի, ապազգային, հակահայ մթնոլորտ է ձեւավորվել: Իրենց արգելված է օրվա իշխանության մասին հրապարակային կարծիք հայտնել սոցցանցերի սեփական էջերում, եւ դա աշխատանքային պայմանագրի կետ է դարձել։

Քոլոյանը գալու օրվանից կամայական ազատումներ է անում, իրավաբանական վարչության պետին է ամիսներ առաջ կամայական նախազգուշացումներից հետո ազատել, հաստիքը կրճատել, եւ օրերս այդ հրամանը դատական կարգով անվավեր է ճանաչվել։

Բաժնի պետերից երկուսին ասվել է, որ իրենցից մեկը պետք է մնա․ թող որոշեն` ով: Բոլորը մազից կախված սպասում են, որ հաջորդ գործազուրկն իրենք են լինելու: Իսկ ինքը` տնօրենը, անչափ մեծ սեր ունի գործուղումների նկատմամբ․ մեկ տարվա մեջ անհաշիվ գործուղումների է մեկնել:

Ռադիոն քանդելու համար նրան քարտ-բլանշ է տրված եւ լայն լիազորություններ:

Տեսանյութեր

Լրահոս