«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիրներն այցելել են Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող Արցախից բռնի տեղահանված երիտասարդներին

Այսօր «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիրներ Լուիզա Սարգսյանը և Ռաֆայել Հունանյանը այցելել են Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցի բռնի տեղահանված երիտասարդներին։ Այս այցի նպատակն էր տեղում ծանոթանալ արցախցի մեր քույրերի և եղբայրների պահանջներին, որ ավելի խորը և հանգամանալից ըմբռնենք տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների էությունը։

Հանդիպումը անցավ ընկերական և անկաշկանդ մթնոլորտում։ «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրները և անդամները բացառում են հայկական աշխարհի պառակտումը և ներքին թշնամանքը և մշտապես ընդգծում են, որ եթե արցախահայության մոտ խնդիրներ առաջանան իրենց Մեծ Հայրենիքում, ապա պետք է անել հնարավոր ամեն բան, որպեսզի այդ խնդիրները ստանան համապատասխան լուծումներ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930