«Քաղաքականության մեջ սեր ու բարեկամ պետություններ չեն լինում։ «Հավերժ բարեկամներ», «հարատև խաղաղություն» հասկացություններն աբսուրդային են։ Կան շահեր»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը:
«Կա մեկ երկիր, որն ԱՄՆ-ից ստացել է անվտանգության լիակատար գարանտիաներ. Դա Իսրայելն է: Ուրիշ ոչ մի երկիր նման ծավալի գարանտիա չի ստացել և չի էլ ստանալու: Միայն Իսրայելին է Ամերիկան ասում՝ դու իմացի՛ր, որ քո անվտանգությունն ապահովված է իմ կողմից»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: