«Դա սխալ է, պետք է օբյեկտիվ վերլուծել և նայել, թե որը ինչ ձևով է մեզ դավաճանել և ինչ ձևով է մեր սխալների վրա դիվիդենտներ շահել: Այդ նույն ռուսը ադրբեջանցիների հետ համաձայնության գալով՝ ուղղակի նվիրում էր նրանց այն գյուղերն ու բարձրունքները, որոնք իրենց պետք էին: Նույն Արևմուտքի գլխավորությամբ և Նիկոլի ձեռամբ 2022թ. հոկտեմբերի 6-ին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչվեց: Այնպես որ, ո՛չ Արևմուտքն է մեզ բարեկամ, ո՛չ Ռուսաստանը: Դրա համար պետք չէր բոլոր ձվերը մեկ արկղում դնել»:
«Միջազգային օրենքի տեսանկյունից Հայաստանը մտնում է սարսափելի հակասության մեջ: Մի կողմից նա հակասության մեջ է մտնում Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ, մյուս կողմից՝ ռուս-թուրքական, ավելի ճիշտ՝ 1921թ. թուրք-բոլշևիկյան պայմանագրի հետ: Հիմա, ասենք թե, դու ռուս սահմանապահներին քշեցիր, բայց չէ՞ որ այդ սահմանը պահվում է 1921թ. պայմանագրով»։