ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցները չեղարկելու պայմանը Ուկրաինայից զորքերի դուրսբերումն է. ԵՄ պաշտոնյա

Եվրամիության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու հիմնական պայմաններից մեկը նրա զորքերի ամբողջական դուրսբերումն է Ուկրաինայի տարածքից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ուկրաինայում Ռուսաստանի չհիմնավորված և չարդարացված ագրեսիայի դադարեցումը և ամբողջ Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերումն առանցքային պայման կլինի պատժամիջոցները փոխելու կամ չեղարկելու համար»,- ԵՄ ներկայացուցչի խոսքերն է վկայակոչում Reuters-ը։

Այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի պայմանը ռուսական բանկերի և սննդի միջազգային առևտրով զբաղվող ընկերությունների դեմ պատժամիջոցների վերացումն է։ ԱՄՆ-ն իր հերթին խոստացել է օգնել վերականգնել Ռուսաստանի մուտքը համաշխարհային շուկա գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման համար։

Factor.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31