Իշխանությունը ոչինչ չի անում մեր պետականության, մեր ազգի գոյատևման համար: Հիմա էլ հայցերն են ուզում հետ վերցնել: Միայն էդ քայլերը բերում են մեր անկմանը, ոչնչացմանը, մեր ազգի նվաստացմանը:
Հանրային-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից մի խումբ պաշտոնյաների հեռացնելը նպատակ ունի պահպանելու սեփական իշխանության երիտասարդությունը։ Այդ քայլով նա փորձում է հանրությանը համոզել, թե՝ այ, վերջ, վերջին 6,5 տարվանից հետո այժմ ամեն ինչ փոխվելու է։