
Եթե գնանք Բ տիպի սցենարով, կլինի պահանջարկի թուլացում, սա ենթադրում է` վարկեր այդքան չեն վերցնելու
«Վարկերի տոկոսադրույքները կախված են վարկերի նկատմամբ պահանջարկից և առաջարկից,- վարկերի բարձր տոկոսադրույքների մասին լրագրողների հարցադրմանն արձագանքեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ մանրամասնելով,- Եթե տեսնում ենք պրոդուկտի նկատմամբ հսկայական պահանջարկ, այդ պահանջարկից եկող գործոններն են, որ թույլ չեն տալիս, որպեսզի վարկերի տոկոսներն արագ ճշգրտվեն ներքևի ուղղությամբ»։
Անդրադառնալով վարկերի ընդհանուր ներքին կառուցվածքային փոփոխություններին՝ նա հավելեց, որ մեր երկրում ներկա պահին մեծ աճ են գրանցել սպառողական վարկերը, որոնց տոկոսներն ավելի բարձր են։
«Եթե մենք գնացինք Բ տիպի սցենարով, դա ենթադրում է, որ տնտեսությունում տեղի է ունենալու պահանջարկի թուլացում։ Եթե մենք դա տեսնելու ենք ռեալ կյանքում, նշանակում է՝ ունենալու ենք որոշակի գնողունակ պահանջարկի անկում, ինչը ենթադրում է, որ վարկեր այդքան չեն վերցնելու, քանի որ եկամուտները չեն բավարարելու։ Բնականաբար, եթե պահանջարկն այդքան չեղավ, միգուցե տեսնենք որոշակի նվազում նաև վարկային շուկայում»,- նշեց Մարտին Գալստյանը՝ խոսելով ԿԲ կանխատեսումների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում