ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դրական է գնահատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` խաղաղությանը միտված բանակցությունները սկսելու պատրաստակամությունը, սակայն նաև հիշեցրել է, որ Ուկրաինայում դեռևս արգելք է գործում Ռուսաստանի հետ բանակցությունների վրա։
Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթում հրապարակվել է տեղեկություն բնական գազի ոլորտում Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների համագործակցության համաձայնագրի վավերացման մասին։
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը մարտի 4-ին հանդիպել է Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսին։
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան բացատրել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին հղած իր ուղերձում, խոսելով Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկիից ստացած «նամակի» մասին, նկատի է ունեցել X-ում նրա հաղորդագրությունը:
Անդրանիկ Քոչարյանի նման վախկոտի, ՔՊ-ական ուսապարկի տեքստերը չեմ մեկնաբանում. Աննա Մկրտչյան
Այսօր ԱԺ-ում լրագրողները «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանից հետաքրքրվեցին, թե 2018-ին ՀՀ երկրորդ նախագահ Քոբերտ Քոչարյանի համակիրներից, մերձավորներից ո՞ւմ է տեսել հրապարակում:
Մարտի 4-ին ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Կարո՞ղ եք ՔՊ-ականի պատուհանին աստիճանով բարձրանալ. ՊՊԾ Սաքոն միանգամից կգնդակահարի, դատ էլ չի լինի. Աննա Մկրտչյան
Դա բացարձակ սուտ է. Աննա Մկրտչյանը՝ Ագնեսա Խամոյանի հայտարարության մասին
Աննա Մկրտչյանը հիշեցրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը՝ ընդգծելով, որ նա այնտեղ գրել էր, որ այդ շարժումն իր պաշտոնավարման դեմ է, ավելին՝ գրել է, որ որևէ մեկի քթից արյուն չգալու խնդիրն օրհասական հարց է ՀՀԿ-ի համար. «Մենք պատրաստ չենք եղել, ինչպես որոշները կձևակերպեին, մեր աթոռը պահելու համար Երևանի կենտրոնում կազմակերպել այն, ինչը շատ էր ուզում Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ քաղաքացիական պատերազմ, անկայունություն, որի ժամանակ ադրբեջանցիները կհարձակվեին»:
Դա սուտ է. չի՛ կարելի շղարշ ստեղծել, թե 2018-ին ՀՀԿ-ն բաղձում էր Նիկոլին իշխանություն տալ. Մկրտչյան
Աղջիկների առաջնությունում Միլենա Գասպարյանն ունի 5 միավոր, իսկ Անի Ավետիսյանը՝ 4.5 միավոր:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հրապարակել է 2025-30 թթ. համար Հայաստանի ներդրումային ռազմավարությունը։ Ավելի մրցունակ և ներառական մասնավոր հատվածի խթանումը շարունակում է հիմնական առաջնահերթությունը հանդիսանալ։
Պետք է առաջ գնանք ու հասնենք հաղթանակների, այդ ճանապարհին նահանջ հնարավոր է, բայց ոչ պարտություն
Վազգենը գիտակցում էր՝ ազգի գոյության համար կենսատարածք է պետք, որի համար պետք է կռվել. Նիկոյան
Ո՞վ էր Վազգենի միավորածը բաժանում, ո՞վ էր 1999 թվականին մրցակցում նրա դեմ. Արամ Սարգսյան
Եթե Հայաստանում իշխանություն լիներ, մարդիկ գերի չէին ընկնի. Շարմազանով
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Բեատե Մայնլ Ռայզինգերին՝ Ավստրիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Այսօր ովքեր կանգնած են Նիկոլ Փաշինյանի կողքին, կամա թե ակամա դեմ են դուրս եկել Վազգենի գործին։ Վազգենը Արցախի հայկականության, Արցախի ինքնորոշման, ազգային Հայաստանի, հայ արժեքների պաշտպանողն էր, սրանք՝ հակառակը։ Վազգենն էր ասում, որ նույնիսկ եթե ամբողջ աշխարհը լինի հոմոսեքսուալների և աղանդավորների պաշտպան, ինքը նրանց պաշտպան չի կարող լինել։ Ի՞նչ կապ ունի սպարապետ Վազգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հնարավոր է, հաջորդ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ միասին Վաշինգտոն մեկնեն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման պլանը: Այս մասին հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրների։
Բոլոր այն մարդիկ, ովքեր Զինված ուժերի վարկաբեկման մաս են կազմում, հատկապես Նիկոլ Փաշինյանին է խոսքը վերաբերում, նրանք են, ովքեր մինչև 2018-ն էլ, 90-ականներին էլ, եղել են նույն դիրքերում, նրանք բանակի հետ անհամատեղելի մարդիկ են, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց. Aysor.am-ին ասացին հիվանդանոցից։
Եթե հայ ազգը համախմբվի, նրան կոտրել չի լինի. Սարգսյան
Վազգե՛ն, լավ ընկեր, ծնունդդ շնորհավոր. դու մեկ քայլ առաջ էիր մտածում. Վազգեն Սարգսյանի ընկեր
Այսօր՝ մարտի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Արմեն Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Նաիրի Զարյան 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 14-ամյա Նատալյա Ա.-ին:
#ՀԻՄԱ. Աննա Մկրտչյանի ճեպազրույցը. #ՈւՂԻՂ
Կահիրեում տեղի ունեցած արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտակարգ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ կոչ է արվել միջազգային ճնշում գործադրել՝ պարտադրելով Իսրայելին դուրս բերել իր ուժերը բոլոր օկուպացված արաբական տարածքներից, այդ թվում՝ Սիրիայից և Լիբանանից։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնում է Անկարա:
Ազգային ժողովի պատգամավորները ծափողջույններով շնորհավորեցին ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսել է քայլեր ձեռնարկել Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին նա ասել է Կոնգրեսի երկու պալատների առջև ունեցած ելույթում: