
Պատանի շախմատիստները շարունակում են ելույթները ԱԱ-ում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունում:
Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթացող 2025 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ: Տղաների առաջնությունում ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը, գրոսմայստեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 8 հնարավորից ունեն 5.5 միավոր և կիսում են 12-24-րդ հորիզոնականները: Աղջիկների առաջնությունում Միլենա Գասպարյանն ունի 5 միավոր, իսկ Անի Ավետիսյանը՝ 4.5 միավոր: