
Ալիևը մեկնում է Թուրքիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնում է Անկարա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունի հայտարարության համաձայն՝ նախագահական պալատում անցկացվելիք հանդիպումների օրակարգում լինելու են երկու երկրների կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք քայլերը։
Քննարկման են առնվելու նաև ընթացիկ տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներին վերաբերող հարցեր:
Նշվում է, որ այցի առթիվ ուղիղ հեռարձակմամբ տեղի կունենա Իգդիր-Նախիջևան գազամուղի բացման արարողությունը: