ՀՀ ՄԻՊ-ը ողջունում է  ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի՝ Ադրբեջանում կամայականորեն պահվող հայերի անհապաղ ազատ արձակման պահանջը

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի՝ Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ՝ էթնիկ հայերին անհապաղ ազատ արձակելու պահանջի վերաբերյալ հայտարարությունը:

ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Անահիտ Մանասյանն ընդգծում է՝ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարներն, այդ թվում՝ միջազգային, պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ։ Պաշտպանն իր մանդատի ներքո շարունակում է հասցեագրել այս բոլոր խնդիրները մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող դերակատարներին:

Ժնևում ընթացող Մարդու իրավունքների Խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքում ներկայացրած իր համապարփակ զեկույցում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ էթնիկ հայերի հիմնախնդրին՝ նշելով, որ «նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն»։

Տեսանյութեր

Լրահոս