Նիկարագուան հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին՝ նշելով, որ որոշումը պայմանավորված է իր ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով։
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը մի քանի անգամ Երևանին ու Բաքվին առաջարկել է Իրանի աջակցությունը խաղաղության հաստատման գործընթացում։ Ինչպես ցույց տվեցին հենց վերջին տարիների իրադարձությունները, Իրանի այս առաջարկները, մեղմ ասած, չընդունվեցին, թեև դժվար է թերագնահատել Իրանի դերակատարությունն այս տարիներին ՀՀ անվտանգության ապահովման հարցում՝ հաշվի առնելով Իրանի ռեգիոնալ «կարմիր գծերը», որոնք ներկայումս պահպանվում են։
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
ԱՄՆ-ն նախնական համաձայնություն է տվել Ալեքսանդր Դարչիևին Վաշինգտոնում ՌԴ նոր դեսպան նշանակելու համար։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։
Երևանում նույնիսկ ձմռանը սպասվող ձյունը, չգիտես՝ ինչու, քաղաքային իշխանությունների համար անսպասելի է գալիս․ քաղաքացիներն ահազանգում են՝ ձնամաքրման աշխատանքներն առատ ձյունից անգամ օրեր հետո էլ պատշաճ չեն իրականացվում, չեն մաքրվում մայթերը, շենքերի տանիքներից կախված հսկայական սառույցները, որոնք վտանգում են քաղաքացիների կյանքը։
Կորոնավիրուսից (COVID-19) մահացած 20-ամյա վրացի ֆուտբոլիստ Վախթանգ Չարկվիանիի գործով Հանրապետական հիվանդանոցի (Կղիփշիձեի անվան համալսարանական կլինիկա) թերապևտիկ բաժանմունքի բժշկին մեղադրանք է առաջադրվել։
Հայաստանը շարունակում է միջազգային դատարաններում աշխատանքներ տանել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։
Հայաստանում գարնան առաջին ամիսը կլինի տաք՝ բավարար տեղումներով։ Այս մասին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում։
Այսօր առավոտյան ՀՀ Ազգային Ժողովի 334 դահլիճը չտրամադրեցին ինձ և Էդգար Ղազարյանին, որ քննարկենք Կառավարության լեգիտիմության հարցը: Թեև օրեր շարունակ պլանավորված էր, առավոտյան 9:31 ստացա գրություն, թե չենք կարող դահլիճ տրամադրել, քանի որ դահլիճը հոսանքազրկված է, կոյուղաջրերը լցվել են հոսանքի լարերի վրա:
Եվրոպան պետք է «կրկին բացահայտի ռիսկի, հավակնությունների և հզորության համը» և հրաժարվի ԱՄՆ-ից կախվածությունից։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պորտուգալիա կատարած երկօրյա պետական այցի ժամանակ։
Ադրբեջանը «մարդասիրական վերաբերմունք է դրսևորել» և «հետևելով միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում ստանձնած պարտավորությանը»՝ ազատ է արձակել ու հայրենադարձել ավելի քան 200 հայերի, որ ռազմագերիներ էին կամ պահվող անձինք, ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը:
Տիկի՛ն Վարդապետյան, Փաշինյանի հանցագործությունների մասին հաղորդում ենք տվել՝ թողել եք անարձագանք
Բաքվի դատարանում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի` «Գյանջայի դեպքերին» առնչվող ցուցմունքների մասին ադրբեջանական հրապարակումներից հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց մտահոգվել, այսօր կարծես ՀՀ իշխանություններն ուշացումով սկսել են հասկանալ, որ Բաքվի դատավարությունը ոչ թե այնտեղ պահվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ է, այլ Հայաստանի Հանրապետության, և, որ կեղծ մեղադրանքներով «դատավարությունն» Ադրբեջանը նաև օգտագործելու է բանակցություններում Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար: Այլ հարց է, որ ՀՀ իշխանությունները պետք է գործուն քայլեր անեն, ինչի մասին խոսում են իրավապաշտպանները, նախկին պաշտոնյաները:
Ուղերձ ենք ուղարկել Փաշինյանին, նրան մեղադրանք կա ներկայացված՝ պատասխաններ ենք ակնկալում. Հայրիկյան
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությանը` ի նպաստ երկու երկրների դիմակայունության բարձրացման և արդյունավետ արձագանքման մեխանիզմների կատարելագործման:
Մզկիթը գտնվում է ճեմարանի ներսում
ՀՖՖ-ի ղեկավարությունը ակնհայտորն ձախողելով մինչև 2025 թվականի սեփական ռազմավարությունը, չունենալով զարգացման տեսլական, փորձում է ներկա խնդիրները պարուրել չիրականանալի խոստումներով, ինչպիսին հավաքականի մարզիչ ընտրելու չափոշիչներն էին։
ԵՄ-ն հերքեց կեղծ լուրերը, թե ՀՀ-ն պատրաստվում է հարձակման՝ կայունացնելով իրավիճակը․ Արմեն Գրիգորյան
Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանին ջերմ հյուրընկալության համար և նշել, որ եվրահանձնակատարների ամբողջ կոլեգիայի այցը Հնդկաստան առաջին օտարերկրյա այցն է 2024 թ. դեկտեմբերին նոր կազմի կողմից պաշտոնը ստանձնելուց ի վեր։
Այսօր, ժամը 13:30-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում աշխատանքներ կատարելիս բանվորները մարդու ոսկորներ են հայտնաբերել:
Հայաստանում բնակվող ռուսաստանցիներն այժմ կարող են որակյալ էլեկտրոնային ստորագրություն ձևակերպել Երևանում։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսական տունը:
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության 28.11.2024թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ.
ՌԴ ԱԳՆ-ում քննարկումները որակել են որպես «բովանդակալից և գործնական»։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը։
Հիմա Էրդողանը լուծում է մի խնդիր, որն ինքն է պատրաստել տարիներ առաջ։ Ինչը, բնականաբար, չի խանգարի նրան սա ներկայացնել որպես հսկայական հաջողություն բնակչությանը իր աճող ներքաղաքական հավակնությունների ֆոնին։
Վրաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) աշխատակիցներին վերակազմավորման հիմքով ազատում են աշխատանքից: Աշխատանքից հեռացվածների մեծ մասը ստորագրել է եվրոպական և եվրատլանտյան կուրսի աջակցության ստորագրահավաքի տեքստը։ Նրանցից շատերը կրթություն են ստացել ԱՄՆ-ի և Եվրոպայի համալսարաններում։
Փրկարարական աշխատանքներին մասնակցում է 11 մասնագետ, ներգրավված է Արտակարգ իրավիճակների նախարարության վեց միավոր տեխնիկա, այդ թվում՝ «Խիվուս» ամֆիբիա նավը, ինչպես նաև Մի-8 ուղղաթիռ։
Խաղաղության պայմանագրում ԵՄ դիտորդական առաքելության մասին խոսք չկա, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մոտ շատ ծանր տպավորություն է թողել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարը, որումնա խոշտանգված էր։
Քաղաքական գործիչը, սակայն, հերքել է Մոսկվայի հետ որևէ հնարավոր կապի առկայությունը։Նոր ընտրությունները նախատեսվում են մայիսի 4-ին, իսկ երկրորդ փուլը՝ դրանից երկու շաբաթ անց՝ մայիսի 18-ին: