Բաժիններ՝

Օխոտի ծովում պոկված սառցաբեկորի վրայից տարհանել են 170 ձկնորսի

Սախալինի հարավում փրկարարական աշխատանքներ են ընթանում Օխոտի ծովում պոկված սառցաբեկորի վրայից ձկնորսներին տարհանելու ուղղությամբ։ 200 ձկնորսից 170-ին արդեն փրկել են։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։«Սառույցի վրայից փրկել են 170 մարդու։ Մարդկանց ափ են հանում ուղղաթիռով և նավով։ Ցամաքից ձկնորսներին բաժանում է գրեթե մեկ կիլոմետր սառցադաշտը», – հայտնել է գերատեսչությունն իր Telegram ալիքում։

Ավելի վաղ տարածաշրջանի արտակարգ իրավիճակների վարչությունից հայտնել էին, որ Օխոտի ծովում սառցաբեկորի վրա կա շուրջ 200 մարդ։ Նրանք գտնվում են Կորսակովի շրջանի Լեսնոյե ​​գյուղի ափից 700 մետր հեռավորության վրա։

Փրկարարական աշխատանքներին մասնակցում է 11 մասնագետ, ներգրավված է Արտակարգ իրավիճակների նախարարության վեց միավոր տեխնիկա, այդ թվում՝ «Խիվուս» ամֆիբիա նավը, ինչպես նաև Մի-8 ուղղաթիռ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս