
Ռուսաստանցիները կկարողանան էլեկտրոնային ստորագրություն ձևակերպել Երևանում

Հայաստանում բնակվող ռուսաստանցիներն այժմ կարող են որակյալ էլեկտրոնային ստորագրություն ձևակերպել Երևանում։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսական տունը:
Էլեկտրոնային ստորագրություն ստանալու դիմումի համար անհրաժեշտ են միայն անձնագրային տվյալներ, ՀԾՀ և անհատական անձնական հաշվի ապահովագրության համարը, իսկ հանձնման կետում նույնականացման ընթացակարգ անցնելու համար՝ անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր:
Որակավորված էլեկտրոնային ստորագրությամբ քաղաքացին կարող է ստորագրել փաստաթղթեր, օգտվել պետական ծառայություններից և աշխատել ռուսաստանյան կազմակերպությունների հետ հեռակա կարգով՝ առանց երկրից դուրս գալու անհրաժեշտության:
Ձևակերպում կարելի է իրականացնել Երևան քաղաքի Արգիշտի 7 հասցեում: Ընդունելության գրանցումը կատարվում է նախապես. ցանկացողները կարող են դիմել uc-osnovanie.ru կայքի միջոցով կամ +374 95 99 25 09 հեռախոսահամարով։