Խաղաղության պայմանագրի վերջին երկու հոդվածների շուրջ չի հաջողվում համաձայնության գալ. Արմեն Գրիգորյան

Խաղաղության պայմանագրում ԵՄ դիտորդական առաքելության մասին խոսք չկա, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ընդհանուր ձևակերպում է, դա երրորդ ուժերի ներկայության մասին է, ինչը կարող է վերաբերել նաև ԵՄ դիտորդական առաքելությանը»,- նշեց նա։

Գրիգորյանի խոսքով՝ խաղաղության պայմանագրի շուրջ վերջին երկու հոդվածների մասով չի հաջողվում համաձայնության գալ, բայց Հայաստանը շարունակելու է աշխատել այն ուղղությամբ, որ կարողանան համաձայնության գալ։

«Հարցերից մեկը վերաբերում է երրորդ ուժերի ներկայությանը՝ հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև դիվանագիտական պատերազմի ավարտին։ Այստեղ պահանջի հարց չէ, այստեղ մոտեցումները, բնական է, տարբեր են ու լուծում չենք գտել մինչ այս պահը»,- ընդգծեց Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728