
Պակիստանի մզկիթում պայթյունի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

Պակիստանի Աքորա Խաթթակ քաղաքում գտնվող Դարուլ Ուլում Հաքքանիա իսլամական ճեմարանի մզկիթում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով նախնական տեղեկություններով զոհվել է 6, վիրավորվել՝ առնվազն 18 հոգի։ Ռումբը պայթել է ուրբաթօրյա աղոթքից անմիջապես հետո՝ մարդկանց մզկիթից դուրս գալու ժամանակ։
Այս մասին հայտնում է պակիստանյան Geo TV-ին։
Պայթյունի հետևանքով զոհվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ և իսլամագետ Մաուլանա Համիդ-ուլ-Հակ-Հաքանին:
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, իսկ ոստիկանները շրջափակել են տարածքն անվտանգության և հետաքննության նպատակով։
Մզկիթը գտնվում է ճեմարանի ներսում։ Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը։ Ականատեսները հայտնել են, որ պայթյունի հետևանքով վնասվել է մզկիթի մի մասը։