Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, այցելելով ԱՄՆ, մեղադրել է Թուրքիային և Իրանին Լիբանանի «Հեզբոլլահ» շարժմանը ֆինանսական աջակցություն տրամադրելու մեջ՝ Լիբանանում երկու ամիս տևած զինված բախումներից հետո։
Հայ գերիների Հայաստան վերադառնալու բանալին Նիկոլ Փաշինյանի մոտ է։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը` պահանջելով Նիկոլ Փաշինյանից դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները։
Հայկական Փի Ար ասոցիացիան խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուբեն Վարդանյանի, Արցախի ղեկավարության և 44-օրյա պատերազմի հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումները, անօրինական ձերբակալությունները և անարդար դատավարությունները։
«Փոխվում է աշխարհակարգը, ռուս-ուկրաինական պատերազմը, կարելի է ասել, փաստացի մոտենում է ավարտին, որովհետև խոշոր խաղացողներն այդպես են ցանկանում։ Պատերազմի ավարտի հետևանքով ազդակները, սակայն, առաջինը հարվածելու են Հայաստանի արտաքին առևտրին և այն գործոններին, որոնք պայմանավորում էին ոսկու և արևմտյան սանկցիաներին առնչվող մյուս ապրանքների վերարտահանումները»։
Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, երբ հայտարարում է, որ մարդիկ չեն կռվել, դրա համար են Արցախը հանձնել, ի՞նչ տրամաբանությամբ է այդ արտահայտությունն անում, որպես փրկի՞չ շեֆի, որպես դատավո՞ր կռված տղերքի, որպես ի՞նչ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ պարոն Մինասյանն անձամբ ռազմի դաշտում չի եղել։
Համաձայնագրով նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության և Հունգարիայի միջև համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը՝ երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը համակարգելու և խթանելու նպատակով:
Ռուսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները էլեկտրոնային ծառայությունների պորտալում պետք է լրացնեն դիմում իրենց և իրենց այցի նպատակի մասին մուտքից ոչ պակաս, քան 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ պակաս, քան 4 ժամ։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան։
Ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը Forbes ամսագրի «Ռուսական անշարժ գույքի արքաները 2025» վարկանիշում զբաղեցրել է 2-րդ տեղը: Նրա գլխավորած «Տաշիր» ընկերությունների խմբի՝ անշարժ գույքի վարձակալությունից ստացած եկամուտը 2024-ին հասել է 685 մլն դոլարի՝ 2023-ին գրանցած 640 մլն դոլարի համեմատ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Լեգիա»-ի պահեստայինների շարքում էր և այդպես էլ չի մասնակցել խաղին:
Հատկանշական է, որ Իրաքը զրահատեխնիկա էր տեղակայել իրաք-սիրիական սահմանի երկայնքով 2024 թ․ դեկտեմբերին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունից հեռանալուց հետո:
Լեկոռնյուն նաև չի բացառել, որ Ֆրանսիան կարող է օգտագործել միջուկային զսպման ուժերը՝ ԵՄ այլ երկրների պաշտպանության համար։
Վերհիշելով այս իրադարձությունները՝ մենք ամեն տարի հարգանքի տուրք ենք մատուցում դրանց անմեղ զոհերի հիշատակին
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Ստամբուլում բանակցությունների հերթական փուլն են անցկացնում․ #ՈՒՂԻՂ
Նախարարը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրել է, որ Փարիզը նույնպես մասնակցի ԱՄՆ-ի և ուկրաինացիների քննարկումներին։
Կեստուտիս Բուդրիսը Հայաստանին կոչ է արել շարունակել ժողովրդավարական բարեփոխումները և հաստատել է, որ Լիտվան պատրաստ է շարունակել կիսել իր փորձը տնտեսության և էներգետիկայի ոլորտների դիվերսիֆիկացման, ճգնաժամերի կառավարման ազգային համակարգի մշակման և արտաքին սպառնալիքների նկատմամբ երկրի դիմադրողականության բարձրացման գործում:
ՀՀ ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը խոսեց հայ-թուրքական սահմանի հարցում հայկական կողմի տեխնիկական պատրաստվածության մասին։
Երբեք Ջերմուկի օկուպացիայից չեն խոսել, ուր մնաց գերիներից խոսեն. ակնկալիք չունեմ ԱԳՆ-ից
Արցախը հանձնել են, գերիներին տվել են, որ վայելեն.Բաքվում ռազմագերիները մեր թասիբի համար են պայքարում
2024 թվականի դեկտեմբերին Պենտագոնն, ի վերջո, հայտնել էր ԱՄՆ Տիեզերական ուժերի ռազմակայանից ոչ միջուկային հիպերձայնային հրթիռի հաջող թեստային արձակման մասին:
Ներընդդիմադիր լարվածությունը դիտարկելով որպես «իմաստների պայքար»՝ օրերս մի առանձին հոդվածով էի անդրադարձել այդ հարցին՝ ջանալով անխուսափելի դարձած քննարկումները պահել բովանդակային և պարկեշտ դաշտում։
Զրույցի ընթացքում Լիտվայի դիվանագիտության ղեկավարն ընդգծել է Լիտվայի պատրաստակամությունը՝ կիսելու փորձը տնտեսության, էներգետիկայի և առևտրի դիվերսիֆիկացման, սահմանների կառավարման ռազմավարության մշակման և սահմանների պաշտպանության արդյունավետ աշխատանքի ապահովման, հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության նկատմամբ երկրի դիմադրողականության բարձրացման և այլ ռազմավարական ոլորտներում։
Կառավարությունը պիտի գործադրի բոլոր լծակները այդ մարդկանց հայրենիք վերադարձնելու համար. Հովսեփյան
Մարտի 6-ին պետք է կայանա ԵՄ արտահերթ գագաթնաժողովը, որում կքննարկվեն Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրումը, ինչպես նաև Եվրամիության պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված միջոցառումները։
Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին հայտնում է փաստաբան Գեղամ Հակոբյանը։
Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Իգոր Տիտովը: Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
ՀՀ տնտեսության վրա ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով առաջացած արտածին գործոնների դրական ազդեցությունները 2022թ. հետո աստիճանաբար թուլացել են, ինչի արդյունքում տնտեսական աճի տեմպն աստիճանաբար դանդաղել է։ 2025թ. առաջին ամսվա տնտեսական աճի ցուցանիշը ևս կրել է այդ ազդեցությունը և կազմել 7.1%`3 տոկոսային կետով ցածր լինելով նախորդ տարվա հունվարի աճից։
Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեծ Բրիտանիայի պատասխանը Արամ Սարգսյանին. Այն հարցին, թե, խզելով կապերը Ռուսաստանի հետ, ինչպես պետք է կառուցենք մեր տնտեսական համակարգը եւ հարաբերությունները Արեւմուտքի հետ, «արեւմտամետների» գլխավոր առաջնորդ Արամ Սարգսյանը փորձել է կոնկրետ պատասխաններ տալ։ Ի թիվս այլ առաջարկների նա գրել է. «Միացյալ Թագավորությանը, որ հիմա եվրոպական համատեքստ է մտնում, […]
#ՀԻՄԱ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՏ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ. #ՈՒՂԻՂ
Հասկանալի է, որ միջազգային կառույցների վրա հույս դնելը անհեռանկար քայլ է, սակայն ամբողջովին ադրբեջանական հանցավոր կամայականություններն անտեսելու դեպքում, առնվազն դժվար է լինելու հետագայում հաղթահարել ստեղծված խութերը։
44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մոր՝ Նաիրա Մարգարյանի խոսքով՝ Սարիկ Մինասյանը պետք է ոչ թե առաջ տանի Աննա Հակոբյանի ու Նիկոլ Փաշինյանի թեզերը, այլ պարզապես շրջի ՀՀ ամբողջ տարածքում՝ գյուղից գյուղ, տեսնի, թե պանթեոններում որքան զոհեր են հուղարկավորված։