
Մահվան ելքով պատահար՝ Երևան-Արմավիր ճանապարհին

Փետրվարի 27-ին, ժամը 8.40-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 15-րդ կմ-ին «Լադա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և կողաշրջվել։
22-ամյա վարորդը և 30-ամյա ու 20-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 20-ամյա Վահան Կ․-ն մահացել է:
Կատարվում է նախաքննություն։