Հայաստանը կոմպլեմենտարիզմի լավ փորձ ուներ. ծիծաղում էին, բայց Հայաստանը կարողանում էր պահպանել 11.500 ք/կմ տարածք. Ալեքսանդր Կռիլով

168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր, ՌԴ ԳԱ  Ե. Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասի բաժնի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանի վրա, հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերությունները, Թրամփի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ, իրավիճակի հնարավոր լարումը տարածաշրջանում:

Հայկ Դերզյան

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Իրանի բանակի զինծառայողներն ուշադիր հետևում են Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի բոլոր տեղաշարժերին և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ իրենց երկրի պաշտպանունակության ամրապնդման համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը բազմաթիվ ամերիկյան նավեր տարածաշրջան ուղարկելու մասին: «Որևիցե նավի ուղարկումը տարածաշրջան ոչ մի չափով չի ազդի Իրանի հաստատակամության և վճռականության վրա՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը: Ուստի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն ուշադիր հետևում են բոլոր տեղաշարժերին և միաժամանակ ոչ մի վայրկյան չեն կորցնում իրենց երկրի պաշտպանունակության ամրապնդման, ազգային ինքնիշխանության և արժանապատվության պաշտպանության համար», – ընդգծել է Բաղային ամենշաբաթյա մամուլի ասուլիսում: Հունվարի 23-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հետևում է Իրանին և տարածաշրջան է ուղարկում զգալի ուժեր: Նրա խոսքով՝ «այդ ուղղությամբ ընթանում են բազմաթիվ նավեր, շարժվում է մեծ նավատորմ»: Ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը նախազգուշացրել էր, որ լրջորեն դիտարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը