Բաժիններ՝

Հայտնի է քնելու համար ամենավնասակար դիրքը

Քնի որակը և ինքնազգացողությունը արթնանալուց հետո կախված են նրանից, թե որ դիրքով է քնել մարդը, ասել է սոմնոլոգ Վիոլետտա Գերասիմովան։ RuNews24.ru-ի հետ զրույցում նա բացահայտել է առողջ քնի գաղտնիքները։

Ըստ Գերասիմովայի՝ սխալ դիրքով քունը կարող է հանգեցնել պարանոցի և մեջքի ցավի, գլխացավի, այրոցների, շնչառության հետ կապված խնդիրների։ Ճիշտ դիրքը, ընդհակառակը, նպաստում է մկանների թուլացմանը, արյան լավ շրջանառությանը և նորմալ շնչառությանը։

Բժիշկը փորի վրա քնելը համարել է ամենավնասակարը, քանի որ այս դիրքում մարդը չի կարողանում նորմալ շնչել, կուրծքը սեղմված է, իսկ պարանոցը՝ թեքված։ Ուստի սոմնոլոգը խորհուրդ է տվել գիշերային հանգստի համար այլ դիրքեր ընտրել։

Նրա կարծիքով՝ մեջքի վրա քնելն օգտակար է ներքին օրգանների և ողնաշարի համար։ Այս դիրքում շնչառությունը հանգիստ է, մկանները՝ թուլացած, իսկ ողնաշարը բնական դիրքում է։

Կարդացեք նաև

«Կողքի վրա քնելու դիրքը լավ այլընտրանք է այն մարդկանց համար, ովքեր անհարմար են համարում մեջքի վրա քնելը»,- ըստ shantnews-ի՝ հավելել է բժիշկը։

Նա բացատրել է, որ այս դիրքը նվազեցնում է ողնաշարի ծանրաբեռնվածությունը և բարելավում արյան շրջանառությունը։ Բժիշկը պարզաբանել է, որ ավելի լավ է քնել ձախ կողմում։

Բացի այդ, սոմնոլոգը խորհուրդ է տվել քնելուց առաջ օդափոխել սենյակը, ապահովել լռություն ու մթություն՝ որակյալ ու առողջ քուն ունենալու համար։

Տեսանյութեր

Լրահոս