Բաժիններ՝

Ծուռվզություն. ի՞նչ է այն և ինչպե՞ս է բուժվում

Ծուռվզություն են անվանում ձեռքբերովի և բնածին հիվանդությունների մի ամբողջ խումբ: Հիմնական ախտանիշներն են գլխի սխալ դիրքն ու պարանոցի դեֆորմացիաները:

Հանդիպում է նաև բնածին մկանային ծուռվզություն, որի պատճառը պերինատալ շրջանի վնասվածքներն ու մկանի բորբոքային պրոցեսներն են: Հիվանդությունը բավական անսովոր արտահայտություն ունի, մարդու գլուխը անընդհատ մի կողմ է թեքված: Այն ողնաշարի պարանոցային հատվածի սահմանափակ շարժունության հետևանք է:

Հանդիպում են նաև ծանր դեպքեր` ուսագոտու, ողնաշարի, գանգի դեֆորմացիաներ: Տարածվածությամբ այս հիվանդությանը զիջում են միայն բնածին ծուռթաթությունն ու կոնքի հոդախախտը:

Ինչպե՞ս է ընթանում հիվանդությունը

Կարդացեք նաև

Նորածինների մոտ ծուռվզությունը կարելի է հայտնաբերել պալպցիայի միջոցով: Պաթոլոգիան տարբեր կերպ է արտահայտվում, շոշափելիս հայտնաբերվում է ինֆիլտրատ կամ պնդացում, կրծոսկրաանրակապտկաձևային մկանի կարճացում, նույն մկանի պնդացում:

Բայց ավելի հաճախ հիվանդությունն ախտորոշվում է վաղ շրջանում. մեկ-երկու շաբաթ անց հայտնաբերվում է պնդացում մկանի միջին կամ ստորին երրորդականում: Այն աստիճանաբար մեծացնում է չափերը, և մաքսիմումի է հասնում 1-1.5 ամսից: Երբեմն այն կարելի է համեմատել նույնիսկ ընկույզի հետ:

Քանի որ փոքրիկը սկսում է գլուխը պահել 2-3 ամսեկանում, առաջին նշանները հայտնվում են հենց այդ տարիքում: Երեխան խնդիրներ ունի գլուխը պտտելու, այնուհետև այն ուղղելու հետ: Ոչինչ չձեռնարկելու դեպքում հետո՝ ստիպված կլինեք գործ ունենալ ավելի ծանր ախտանիշերի հետ:

6-7 տարեկանում կհայտնվեն ուսագոտու, գանգի, ողնաշարի, դեմքի դեֆորմացիաներ:

Ինչպե՞ս բուժել ծուռվզությունը

Կան բուժման վիրահատական և կոնսերվատիվ միջոցներ: Ինչպես միշտ, կարևոր է բուժումը վաղ սկսել: Համաձայն վիճակագրության՝ 75-80% դեպքերում հաջողվում է վերականգնել մկանի ֆունկցիան:

Երեխան պետք է պարբերաբար կատարի որոշակի ֆիզիկական վարժություններ, որոնք օգնում են վերականգնել և պահպանել մկանի երկարությունը:

Վարժությունները կարելի է համադրել մերսման և ֆիզիոթերապիայի հետ, որոնք լավացնում են արյունամատակարարումը և պայքարում սպիի դեմ: Եթե կոնսերվատիվ մեթոդներն անարդյունավետ են, կատարվում է վիրահատություն:

Այն կատարում են 5-7 տարեկանում:

Վիրահատությունից հետո պարանոցն ու գլուխը ֆիքսվում են գիպսային վիրակապով, որն անհրաժեշտ է կրել 30 օր: Այնուհետև հիվանդն անցնում է վերականգնողական կուրս, որը նվազեցնում է սպիների առաջացման վտանգը, օգնում գլխին ճիշտ դիրք ընդունել, վերականգնել պարանոցի առողջ հատվածի տոնուսը:

Տեսանյութեր

Լրահոս